Հոկտեմբեր, 2020
October 2020
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
CyberGhost VPN. վերադարձրեք ձեր ինտերնետային ազատությունը
25/07/2020 23:03

CyberGhost VPN. վերադարձրեք ձեր ինտերնետային ազատությունը

Գաղտնիք չէ, որ ինտերնետն այլևս ազատության գոտի չէ։ Ազատ և առանց սահմանների ինտերնետը վաղուց արդեն պատմություն է։ Այսօր օգտատերերից շատերի համար բնական է դարձել VPN հարթակների օգտագործումը, որոնք օգտատերերին հնարավորություն են տալիս հաղթահարելու ինտերնետում գործող բազմաթիվ արգելքներ՝ լինի դա առևտրային կամ քաղաքական բնույթի։

Առևտրային կամ կոմերցիան սահմանափակումները հիմնականում վերաբերում են մեդիա բովանդակությանը կամ առևտրային հարթակներին։ Օրինակի համար բերենք բազմաթիվ հեռարձակման և տեսահարթակներ, որոնք իրենց բովանդակության ցուցադրումը Հայաստանում չեն թույլատրում։ Միևնույն ժամանակ կան առևտրային հարթակներ, որոնց ամերիկյան խանութներն անհասանելի են հայ օգտատերերի համար, ինչի պատճառով նրանք չեն կարողանում առցանց պատվերներ իրականացնել։

Համացանցին վերաբերող քաղաքական սահմանափակումներ են գործում բազմաթիվ երկրներում, որտեղ օգտատերերին հնարավոր է արգելեն մուտք գործել այս կամ այն սոցիալական ցանց կամ մեդիա հարթակ։

Այս խնդիրների լուծման համար համացանցում գործում են VPN ծառայություններ առաջարկող բազմաթիվ հարթակներ։ Virtual Private Network տեխնոլոգիան օգտատերերին թույլ է տալիս կապ հաստատել այլ վայրերում տեղադրված սերվերների հետ և այդ սերվերների միջոցով օգտվել ինտերնետից։ Հարթակի ընտրության հարցում կարևոր դեր է խաղում տվյալների անվտանգության պահպանումը։ Օգտատերերին առավելապես նախընտրում են այն հարթակները, որոնք կարողանում են տրամադրել արագ և անվտանգ հաղորդակցություն՝ համապատասխան գնով։

Ներկայացնենք նման հարթակներից մեկը։

CyberGhost հարթակը հիմնադրվել է 2011թ.-ին Ռումինիայում։ Գործունեության առաջին տարում օգտատերերի քանակը հասել է 67 հազարի։ 2012թ.-ին սերվերների քանակը հասել է 120-ի։ 2015թ.-ին օգտատերերի թիվը 5 մլն է, իսկ սերվերների թիվը՝ 550։ 2016թ.-ին օգտատերերի քանակը հատում է 10 մլն սահմանը։ Այժմ դրանց թիվը 15 մլն է։

CyberGhost-ը թույլ է տալիս թաքցնել ձեր իրական IP հասցեն, ստանալ մուտքի հնարավորություն դեպի արգելափակված կայքեր, ավտանգ կերպով իրականացնել առցանց գնումներ, արգելափակել վտանգավոր բովանդակությունը, գաղտնագրել կապուղին և տվյալները, բացառել ձեզ հետևելու հնարավորությունը, նաև պաշտպանել ձեր բոլոր սարքերը։

CyberGhost-ը պաշտպանում է ձեր DNS-ը կամ IP-ն։ Ապահովում է ինտերնետի բարձր արագություն։ Տրամադրում է անսահմանափակ տրաֆիկ։ 256-bit AES տեխնոլոգիաներով գաղտնագրում է կապուղին։ Օգտատերերին հնարավորություն է տալիս կապ հաստատել աշխարհի 90 երկրների 111 տեղակայման վայրերում գործարկված 6300-ից ավել տարբեր սերվերի միջոցով։

CyberGhost-ի Premium Plan մեկ օգտահաշվի միջոցով օգտատերը կարող է պաշտպանել 7 տարբեր սարքավորում։ CyberGhost-ը հասանելի է հետևյալ տիպի սարքավորումների համար.

  • Desktop Apps – Windows VPN, macOS VPN, Linux VPN
  • Mobile Apps – iOS VPN, Android VPN
  • Browser Apps – VPN Chrome, VPN Firefox
  • TV Apps – Amazon Fire TV VPN, Android TV VPN, Apple TV VPN, Smart TVs VPN
  • Consoles – Xbox 360 & One VPN, Playstation 3 & 4 VPN
  • Other VPN Apps – Routers and more

CyberGhost-ի ծառայությունների գներին կարող եք ծանոթանալ այստեղ։