Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. նոր ակցիա` ուսումնական տարվան ընդառաջ
02/09/2019 12:22

Beeline. նոր ակցիա` ուսումնական տարվան ընդառաջ

Beeline-ի գրասենյակներում նոր ուսումնական տարվան նվիրված ակցիա է մեկնարկել։ Samsung Galaxy A10 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին 2 ամսով տրամադրվում է «Սմարթ 1500» սակագնային պլան և 100 ԳԲ բջջային ինտերնետ։

Սմարթֆոնի արժեքն է 79200 դրամ։ Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ 24 ամսով, որից առաջին 12 ամիսներն առանց տոկոսների և հավելյալ վճարումների։ Առաջարկը գործում է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը։

«Հաճախ, շատ քիչ բան է պակասում մարդկանց սեպտեմբերին պատրաստվելիս՝  լավ սմարթֆոն և արագ ինտերնետ։ Նոր առաջարկում մենք համատեղել ենք այն ամենը, ինչ հարկավոր է նոր ուսումնական տարին սկսելու համար։ Հզոր ոճային սմարթֆոնը՝ միացած սիրված սակագնային պլանին, ինչպես նաև մեծ քանակի բջջային ինտերնետը կօգնեն մեր բաժանորդներին արդյունավետ սկսել նոր ուսումնական տարին՝ վայելելով մեր գերարագ ինտերնետը և որակյալ ծառայությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ակցիայի շրջանակում Beeline-ի հիմնական գրասենյակներում գնում կատարած հաճախորդները կստանան հաճելի անակնկալ՝ ընկերության բրենդավորված նվերների փաթեթ։

Նշենք, որ Beeline-ի գրասենյակներում վաճառվում են հատուկ մեր տարածաշրջանի համար արտադրված Samsung հեռախոսները, ինչի մասին վկայում է ընկերության պաշտոնական տարբերանշանը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։