Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PicsArt-ը CNET-ի կողմից ճանաչվել է 2016թ. լավագույն ֆոտոխմբագրման հավելված
16/01/2017 19:34

PicsArt-ը CNET-ի կողմից ճանաչվել է 2016թ. լավագույն ֆոտոխմբագրման հավելված

PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը CNET-ի կողմից այս տարի ճանաչվել է որպես «Լուսանկարների լավագույն հավելված»: Այս մասին «Արմենպրես»-ին PicsArt-ի գրասենյակից: «Մեր Թիմը պատրաստ է նոր մարտահրավերների, և մենք խոստանում ենք շարունակել աշխատել ջանասիրաբար՝ ձեզ մատուցելու երբևէ գոյություն ունեցած լավագույն Ֆոտո խմբագրման հավելվածը», – ասված է PicsArt-ի հայտարարության մեջ:

CNET-ը օնլայն հարթակ է, որն իր ընթերցողներին ապահովում է ժամանակակից տեխնոլոգիական անկողմնակալ նորություններ, լավագույն առաջարկներ, ապրանքի նկարագրություններ և այլն: CNET-ը համարվում է տեխնո լուրերի ամենաշատ ընթերցվող օնլայն հարթակը. մեկ ամսում՝ շուրջ 200 մլն ընթերցող: