Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Google-ը ստեղնաշար է թողարկել iPhone-ների և iPad-ների համար
12/05/2016 22:46

Google-ը ստեղնաշար է թողարկել iPhone-ների և iPad-ների համար

Google-ը հերթական հավելվածն է թողարկել iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար։ Խոսքը գնում է ստեղնաշարի մասին, որն անվանվել է Gboard:

Ստեղնաշարի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն համակցված է Google-ի որոնողական համակարգի հետ։

Ներդրված որոնողական համակարգի միջոցով կարելի է փնտրել զանազան բովանդակություն՝ կայքեր, նկարներ, եղանակի տեսություն, նորություններ և այլն։ Առանձին պետք է նշենք GIF անիմացիոն նկարների որոնման համակարգի մասին։ Ստեղնաշարի միջոցով տեքստը կարելի է մուտքագրել և կոճակներ սեղմելով, և մատը սահեցնելով։

Այս պահի դրությամբ ստեղնաշարը հասանելի է միայն անգլերեն լեզվով՝ ԱՄՆ օգտատերերի համար։