243
Beeline սմարթֆոնները և պլանշետները` Հայաստանում ամենավաճառված սարքավորումների շարքում

Beeline սմարթֆոնները և պլանշետները` Հայաստանում ամենավաճառված սարքավորումների շարքում

Beeline բրենդային սմարթֆոններն ու պլանշետները 2015 թ.-ին Հայաստանում ամենաշատ վաճառված սարքավորումների թվում են՝ համաձայն մարքեթինգային հետազոտությունների GFK ինստիտուտի իրականացրած հայաստանյան շուկայի թվային տեխնիկայի «Մանրածախ վաճառքների մոնիտորինգ» անկախ հետազոտության տվյալների։

Մասնավորապես, 2015 թ. Հայաստանում վաճառված Beeline սմարթֆոնների թիվը 128%-ով գերազանցել է 2014 թ.–ի նույն ցուցանիշը: 2015 թ.–ի ընթացքում Հայաստանում վաճառված սմարթֆոնների ավելի քան 11%-ը Beeline բրենդային սմարթֆոններ են: Հայաստանում վաճառված պլանշետների նույնքան տոկոսը կազմում են Beeline բրենդային պլանշետները:

«Beeline-ը հերթական անգամ գրանցում է բրենդային սարքավորումների վաճառքների ռեկորդային ցուցանիշ, ինչն, անկասկած, վկայում է գին-որակ ամենագրավիչ համակցության մասին: Մեր սարքավորումները հասանելի են, իսկ նրանց հետ առաջարկվող ծառայությունների փաթեթները` պարզ և հարմար: Մենք կշարունակենք աշխատել սմարթֆոնների տեսականու հետագա ընդլայնման և ծառայությունների զարգացման ուղղությամբ, որպեսզի մեր հաճախորդներին առաջարկենք որակի և հարմարավետության ավելի գրավիչ համակցություն Beeline-ի ծառայություններից օգտվելիս», - նշեց Հայաստանոմ Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Beeline սմարթֆոնները և պլանշետները եղել են Հայաստանում ամենավաճառվողները նաև 2015 թ. դեկտեմբերին: Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերին Հայաստանում վաճառված պլանշետների մեկ երրորդը կազմում են Beeline պլանշետները:  

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5236.html
Հայաստան Smartphones Telecom Tablets Beeline Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2909 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպումը

Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ

Beeline-ը տեղեկացնում է Drive սակագնային փաթեթներում ինտերնետի ծավալի ավելացման մասին: Գործող և նոր բաժանորդներն այսուհետ նույն ամսավճարի դիմաց կստանան ավելի շատ ծավալի ինտերնետ՝ հետվճարային Drive ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS