Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկել է «Ինտերնետ օգնական» բջջային հավելվածը
06/11/2014 13:46

ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկել է «Ինտերնետ օգնական» բջջային հավելվածը

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի ընձեռած հնարավորությունների զգալի մասը հասանելի է նաև բջջային հավելվածով, որը կարելի է ներբեռնել Play Store և App Store առցանց խանութներից:

Հավելվածը հասանելի է հայերեն (կախված հեռախոսի մոդելից և օպերացիոն համակարգից), անգլերեն և ռուսերեն:

Բջջային հավելվածը համատեղելի է Android 2.3 և iOS 6.0 օպերացիոն համակարգերի և դրանց ավելի նոր տարբերակների հետ: 

Հիշեցնենք, որ «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը հնարավորություն է ընձեռում վերահսկել հաշիվը` ստուգել այն, կատարել վերալիցքավորում, վճարումներ և այլ գործարքներ, ակտիվացնել, ապաակտիվացնել և կարգավորել ծառայությունները, ընտրել սակագնային պլանը, ուղղել հարցեր 111 թեժ գծի օպերատորներին և ստանալ դրանց պատասխաններն առցանց ռեժիմում, ուղարկել SMS հաղորդագրություններ և շատ ավելին…

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am և pda.mts.am կայքերից կամ զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով: