Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
iPhone 6-ը վտանգում է օգտատերերի առողջությունը
07/10/2014 12:19

iPhone 6-ը վտանգում է օգտատերերի առողջությունը

Իր վերջին հոդվածներից մեկում բջջային վերլուծաբան Էլդար Մուրտազինը բարձրացրել է բջջային հեռախոսներից արձակվող ճառագայթման հարցը: Այդ ցուցանիշը կրում է SAR անվանումը և ցույց է տալիս, թե ինչպես են տաքանում մարմինները գադջեթներ օգտագործելու ժամանակ: Արդյունքները կարող են տարբերվել կախված սարքերի տեսակներից, ինչպես նաև արտադրող ընկերություններից, սակայն ցուցանիշների տարբերությունը հիմնականում աննշան է լինում: 

Կան որոշակի չափանիշներ, որոնց, այնուամենայնիվ, արտադրող ընկերությունները պարտավոր են հետևել: Ներկայումս ժամանակակից սմարթֆոններից արձակվող ճառագայթումը հիմնականում կազմում է 0.5 վտ/կգ: Նույնը չի կարելի ասել iPhone 6-ի և iPhone 6 Plus սմարթֆոնների մասին, որոնց SAR-ը կրկնակի մեծ է և կազմում է 0.99 վտ/կգ: Սակայն, չնայած ցուցանիշների չափման հնարավորությանը, մարմնի վրա ճառագայթման ազդեցության վերաբերյալ միանշանակ եզրահանգման գալ վերլուծաբաններին առայժմ չի հաջողվում: 

Լրահոս