Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Apple-ը կփոխարինի միլիոնավոր iPhone-ների լիցքավորման սարքերը
16/06/2014 15:30

Apple-ը կփոխարինի միլիոնավոր iPhone-ների լիցքավորման սարքերը

Apple կորպորացիան հայտարարել է, որ աշխարհի 37 երկրների iPhone 3GS, iPhone 4 և iPhone 4S սմարթֆոններ ունեցող քաղաքացիները կարող են փոխել իրենց iPhone-ի A1300 մոդելի լիցքավորման սարքը: Խնդիրը նրանում է, որ սույն մոդելի լիցքավորման սարքերի մոտ մեծ է գերտաքացման հնարավորությունը, ինչը կարող է ռիսկեր պարունակել օգտագործողների համար:

Apple-ում նշում են, որ գերտաքացումը լինում է հազվադեպ դեպքերում, սակայն նրանք որոշել են փոխել այս մոդելի բոլոր լիցքավորման սարքերը: iPhone-ի վերոնշյալ մոդելի լիցքավորման սարք ունեցողներին կտրամադրվեն նոր, անվտանգ սարքեր: Մանրամասները այս էջում` http://www.apple.com/uk/support/usbadapter-european

Երկրներ` Albania, Austria, Belgium, Bulgaria, Croatia, Czech Republic, Denmark, Egypt, Finland, France, Germany, Greece, Hungary, India, Indonesia, Israel, Italy, Latvia, Lithuania, Luxembourg,  Macedonia, Moldova, Montenegro, Netherlands, Norway, Poland, Portugal, Romania, Russia, Slovakia, Slovenia, South Africa, Spain, Sweden, Switzerland, Turkey, Vietnam.