Մարտ, 2026
March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
BlackPhone. Սմարթֆոն գաղտնիքներ ունեցողների համար
27/02/2014 12:28

BlackPhone. Սմարթֆոն գաղտնիքներ ունեցողների համար

Բարսելոնայում ընթացող MWC 2014 ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է BlackPhone կոչվող սմարթֆոնը, որն արտադրվում է SGP Technologies ընկերության կողմից: Արտադրողները սմարթֆոնը ներկայացնում են որպես անվտանգ և հակալրտեսային սարքավորում:

Սմարթֆոնն աշխատում է PrivatOS օպերացիոն համակարգով, որի հիմքում ընկած է Android OS-ը: Հայտարարվել է, որ սմարթֆոնի գինը կլինի 629$: Սմարթֆոնի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն իր մեջ ներառում է գաղտնիության մի շարք գործիքներ և ծառայություններ՝ որոնց միջոցով հնարավոր է կոդավորել խոսակցությունները, հաղորդագրությունները և կոնտակտային տվյալները, հնարավորություն կա նաև օգտվելու ամպային գաղտնի հարթակից: Սմաթֆոնի տերը նաև հնարավորություն կունենա հեռակա կարգով ջնջել կամ վերականգնել տվյալները:

Սմարֆոնի տեխնիկական տվյալները հետյալն են. էկրան՝ 4.7″, պորցեսոր՝ քառամիջուկ – 2Ghz, օպերատիվ հիշողություն՝ 2GB, ներքին հիշողություն՝ 16GB: