Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple կորպորացիան ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնների շարքը
13/09/2023 13:24

Apple կորպորացիան ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնների շարքը

Ամերիկյան Apple կորպորացիան սեպտեմբերի 12-ին ներկայացրել է iPhone սմարթֆոնների նոր տրաբերակները՝ iPhone 15 շարքը։

iPhone 15 и iPhone 15 Plus

iPhone 15-ի էկրանի չափը 6.1” է, իսկ iPhone 15 Plus-ի էկրանի չափը՝ 6.7”: OLED Էկրանների լուսավորությունը մինչև 2000 նիթ է, ինչը նշանակում է, որ արևի տակ սմարթֆոնների էկրանը 2 անգամ ավել է լուսավորված։

Սմարթֆոնները զինված են A16 Bionic պրոցեսորներով, որով աշխատում են iPhone 14 Pro մոդելները։ Այն զինված է հնգամիջուկ գրաֆիկ պրոցեսորով (GPU) և վեցամիջուկ կենտրոնական պրոցեսորով (CPU):

Սմարթֆոնների կապի և լիցքավորման միակցիչը փոխվել է USB-C, ինչը մինչ այժմ հիմնականում օգտագործվում էր Android սմարթֆոնների կողմից։ Պետք է նշենք, որ այժմ մեկ լարով հնարավոր է լիցքավորել և iPhone-ը, և iPad-ը, և Mac նոթբուքը։  USB-C ստանդարտի կանցնեն և AirPods Pro ականջակալները և լարով ականջակալները։ Հնարավորություն կա նաև սմարթֆոնի միջոցով լիցքավորել ականջակալները և սմարթ ժամացույցները։

Սմարթֆոնների տեսախցիկը 45MP է, կրկնակի օպտիկական զումով։ Ներդրված է SmartHDR գործառույթը, կատարելագործվել է նաև գիշերային նկարահանման ռեժիմը։ Դիմային տեսախցիկի համար ավելացվել է նաև ավտոֆոկուս։

Սմարթֆոնների իրանն ալյումինե է, որն անցել է հատուկ մշակում։ Սմարթֆոնները հասանելի են սև, երկնագույն, վարդագույն, կանաչ և դեղին գույներով։ 128GB հիշողությամբ iPhone 15-ի գինը 799 դոլար է, իսկ iPhone 15 Plus-ի գինը՝ 899 դոլար։ Սմարթֆոնների նախապատվերները մեկնարկում են 2023թ. Սեպտեմբերի 15-ից, իսկ վաճառքները սեպտեմբերի 22-ից։

iPhone 15 Pro и Pro Max

iPhone 15 սմարթֆոնները առաջատար 15 Pro և Pro Max մոդելների էկրանը Super Retina XDR է, չափերը. iPhone 15 Pro` 6.1” և iPhone 15 Pro Max` 6.7”: Սմարթֆոնների պողպատյա շրջանակների փոխարինել են տիտանե շրջանակները, ինչի շնորհիվ սմարթֆոններն ավելի ամուր և թեթև են դարձել։

Ձայնը միացնելու և անջատելու մեխանիկական կոճակը, որը մշտապես տեղադրված է եղել iPhone-ի նախկին բոլոր մոդելների վրա, փոխարինվել է «գործողության կոճակով», ինչը հնարավորություն է տալիս ընտրել, թե ինչ գործողություն կարող է անել կոճակը։ Նման կոճակ կա նաև Apple Watch Ultra սմարթ ժամացույցներում։

iPhone 15 Pro շարքը զինված է A17 Pro պրոցեսորով, որը պատրաստվել է 3-նանոմետր տեխնոլոգիայով։ Պրոցեսորի վեցմիջուկանի CPU-ն բաղկացած է 19 մլրդ տրանզիստորներից, ինչը հնարավորություն է տալիս 10%-ով արագ աշխատել ախկին մոդելներից։ Պորցոսորի GPU-ն նույնպես վեցմիջուկանի է, այն 20%-ով ավելի արագ է նախորդ միդելից։

Տեսախցիկը 48MP է՝ 24մմ, 28մմ և 35մմ ֆոկուսային հեռավորությամբ։ Հնարավորություն կա նկարահանելու 4K60 տեսանյութեր, իսկ գիշերային նկարահանումների հնարավորությունները կատարելագործվել են։

Սմարթֆոնների առաջատար շարքում նույնպես ներդրվել է USB-C միակցիչ՝ USB 3 ստանդարտի աջակցմամբ, ինչը հնարավորություն է տալիս լարային միացման միջոցով տվյալները փոխանցել 10ԳԲ/վ արագույթամբ, ինչը 20 անգամ ավելի արագ է նախկին Lightning լարերից։

Սմարթֆոնները կթողարկվեն երեք գույնով՝ սև տիտան, սպիտակ տիտան և կապույտ տիտան, կթողարկվի նաև տիտանի գույնով տարբերակ։

128ԳԲ հիշողությամբ iPhone 15 Pro-ի արժեքը 999 դոլար է, իսկ 256ԳԲ հիշողությամբ 15 Pro Max տարբերակի արժեքը՝ 1,199 դոլար։ Նախապատվերները մեկնարկում են սեպտեմբերի 15-ից, իսկ վաճառքները սեպտեմբերի 22-ից։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։