Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Instagram-ը գործարկել է Zoom գործառույթը
31/08/2016 22:03

Instagram-ը գործարկել է Zoom գործառույթը

Աշխարհի խոշորագույն ֆոտո-վիդեո սոցիալական ցանցը հայտարարել է նոր գործառույթի գործարկման մասին։ Instagram-ի կողմից տարածված տեղեկատվության համաձայն Android և iOS հավելվածներում գործարկվել է նկարների և տեսանյութերի խոշորացման Zoom գործառույթը, որը գործարկվում է երկու մատի բացվածքի միջոցով։

Մասնագետների կարծիքով Zoom-ը օգտատերերի կողմից ամենասպասված գործառույթն էր։ Այսօրվանից այն հասանելի է iOS սարքերի համար, Zoom-ը գործարկելու համար պետք է միայն ներբեռնել հավելվածի թարմացումը։ Android օգտատերերի համար Zoom-ով թարմացումը կգործարկվի պարբերաբար, Հայաստանյան օգտատերերն այն հավանաբար կստանան առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում։