DigiCode. Ծրագրավորման պատանեկան մրցույթն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների շրջանում
Հունիսի 27-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկում է DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: DigiCode մրցույթի գլխավոր հովանավորն է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, աջակից՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան:
DigiCode մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմային մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին և աղջիկներին:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևորում է DigiCode մրցույթը և ընդգծում. «Այս մրցույթն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, և սա շարունակական է լինելու: DigiCode-ը շատ կարևոր միջոցառում է, քանի որ բազմաթիվ տաղանդավոր երեխաներ հանդիպում և աշխատում են իրենց նախագծերի վրա, որն էլ հետագայում նոր գաղափարների, start-up ընկերությունների ստեղծման հնարավորություն է ընձեռում: Իսկ այս պահին արդեն իսկ տաղանդավոր երեխաների աշխատանքները ներբեռնված են
այնպիսի հեղինակավոր համալսարանի կայքում, ինչպիսին Մասաչուսեթսի համալսարանն է»:
DigiCode մրցույթի շրջանակներում մասնակիցներն աշխատում են Scratch (Աղվես) և K-Turtle (Կրիա) ծրագրավորման լեզուներով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) համալասրանի կայք: Scratch-ը (Աղվես) Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ K-Turtle-ը (Կրիա) Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Այս ծրագրերը դեռևս 2013 թ. կիրառվում են ավելի քան 800 աշակերտի կողմից, ովքեր ներգրավված են «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրում:
Ծրագրավորման մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ՝ UITE, Instigate, X-Tech, Makadamian, IU Networks, Frismos ընկերություններից և անկախ փորձագետ:
Թեև պատանեկան ծրագրավորման մրցույթն առաջին անգամ է անցկացվում, այնուամենայնիվ աննախադեպ մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների շրջանում. մրցույթին դիմել են ավելի քան 200 պատանի ՀՀ բոլոր մարզերից: Նախնական փուլը հաղթահարել են 45 մասնակից, ովքեր խրախուսական մրցանակի կարժանանան: Իսկ հունիսի 27-ին տեղի ունեցող եզրափակիչ փուլի հաղթողներին սպասվում է նաև այլ արժեքավոր մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է