Դեկտեմբեր, 2022
December 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Show Desktop կոճակը վերադառնում է
09/04/2015 20:49

Show Desktop կոճակը վերադառնում է

Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներից օգտվողների համար տհաճ անակնկալ հանդիսացավ այն, որ սկսած Windows 7-ից Start կոճակի կողքից անհետացել է Show Desktop կոճակը: Իհարկե կոճակը չի վերացել, այն տեղափոխվել է էկրանի ներքին աջ անկյուն, ինչն ամենալավ տեղը չէ նման կոճակի համար: Այս տեղափոխման արդյունքում շատ ու շատ օգտատերեր այլևս չեն օգտագործում այն:

Նշված բացթողումն լրացնելուն է ուղղված ShowDesktopClassic անվանմամբ փոքր գործիքի թողարկումը, որը Start կոճակի կողքին հնարավորություն է տալիս գործարկել Show Desktop կոճակը: Վերոնշյալ կոճակն ակտիվացնելու համար պետք է Network.am կայքից ներբեռնել ShowDesktopClassic exe ֆայլը և հետևել նկարում ներկայացված ցուցմունքներին: Նշենք որ ShowDesktopClassic-ը ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից:

Մեր կողմից հիշեցնենք, որ Windows-ում գործարկված բոլոր պատուհանները կարելի է փակել նաև սեղմելով (Window D) կոճակները: