Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը փակում է իր բոլոր գրասենյակները և երկարաձգում է վճարումները
16/03/2020 13:51

Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը փակում է իր բոլոր գրասենյակները և երկարաձգում է վճարումները

Հայաստանում Beeline-ը հայտարարում է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչև 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, որի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Նշենք նաև, որ ընկերությունը մեկ ամսով հետաձգում է հետվճարային բաժանորդների,  ինչպես նաև բոլոր COMBO փաթեթների վճարումները:

Տեղեկացնում ենք նաև, որ ողջ Հայաստանի տարածքով կգործի SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով` beeline.am/eshop   

Հիշեցնենք նաև, որ հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար.

Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝ beeline.am/hy/payment/ կամ BeeMoney հավելվածով` beeline.am/hy/beeline-applications/2/

Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով` beeline.am/hy/beeline-applications/1/

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: