Հոկտեմբեր, 2020
October 2020
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Վիվա-ՄՏՍ. Տեղի է ունեցել «VivaStart» և «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը
05/03/2020 16:12

Վիվա-ՄՏՍ. Տեղի է ունեցել «VivaStart» և «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը

Վիվա-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «VivaStart» և «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը: Արարողությանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «VivaStart» ու «ITStart» ծրագրերի շրջանավարտները:

«VivaStart» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015 թվականից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում: Այս անգամ «VivaStart»-ն ունեցել է 37 շրջանավարտ, ովքեր մասնակցել են մրցույթի: Մրցույթի ընթացքում մասնակիցները ևս մեկ անգամ ի ցույց են դրել ծրագրի շնորհիվ ստացած իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Ավարտական արարողության ժամանակ՝ շրջանավարտներից լավագույն չորսին (Սիլվա Կարապետյան, Էլիզա Մելիքյան, Անի Հովհաննիսյան և Ռուզաննա Մուրադյան) Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է մրցանակներ՝«Samsung 30S» սմարթֆոններ:

«ITStart» ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է 2019 թ. սեպտեմբերի 22-ին և այսօր այն ունի 4 շրջանավարտ: Ծրագրի հաջողության մասին իր տպավորություններն է կիսել Ռալֆ Յիրիկյանը. «Արդեն 5 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը հաջողությամբ իրականացնում է «VivaStart» ծրագիրը: Սակայն դրան գումարեցինք իր ձևաչափով ու բովանդակությամբ նոր՝ 2019 թվականին մեկնարկած «ITStart» ծրագիրը, որն ունեցավ չորս շրջանավարտ: «ITStart» ծրագիրն ուղղված է բացահայտելու ծրագրավորման ոլորտում ներգրավված երիտասարդների օժտվածությունն ու ներուժը: Կարծում եմ՝ ծրագիրն այնքանով ստացված է, որ առաջին իսկ մեկնարկից հետո շրջանավարտներից մեկն արդեն անցել է աշխատանքի Վիվա-ՄՏՍ-ում»:

«VivaStart» և «ITStart» ծրագրերի շրջանավարտներից Լիդա Խաչատրյանը, Մկրտիչ Ավետիսյանը և Դավիթ Բալոյանը Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից ստացել են աշխատանքի հրավեր և ծրագրերի շրջանակում ստացած իրենց գիտելիքներն ու հմտություններն արդեն կկիրառեն իրենց աշխատանքի մեջ:

«VivaStart» և «ITStart» ծրագրերի բոլոր շրջանավարտներին Ռալֆ Յիրիկյանը հանձնել է հավաստագրեր:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com