Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. մեկնարկել է Samsung A30s սմարթֆոնի վաճառքի ամանորյա ակցիան
25/11/2019 17:40

Beeline. մեկնարկել է Samsung A30s սմարթֆոնի վաճառքի ամանորյա ակցիան

Beeline-ում մեկնարկել են ամանորյա հրաշքները․ ընկերությունում Samsung A30s սմարթֆոնը կվաճառվի տոնական առաջարկով։ Սմարթֆոնը գնող հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթը և հավելյալ 100 ԳԲ գերարագ ինտերնետ 2 ամսում սպառելու հնարավորությամբ։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ՝ առաջին 12 ամիսների համար, 0% սպասարկման վճարով և 0% տարեկան տոկոսադրույքով՝ ամսական վճարելով սկսած 5300 դրամ։ Առաջարկը գործում է նոյեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

«Ամանորին բոլորն են հրաշալիքներ սպասում և ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Beeline-ը ստանձնել է հրաշագործի պաշտոնը։ Մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին այս հեքիաթային տոնին նվիրել և ստանալ ամենասպասված նվերը։ Երեք տեսախցիկ ունեցող այս սմարթֆոնը կօգնի լուսանկարել Ամանորի ամենագեղեցիկ պահերը և   հրաշալի նվեր կդառնան յուրաքանչյուրի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ակցիան անցկացվում է Յունիբանկ-ի հետ համատեղ: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում: