240
Էրեբունիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ

Էրեբունիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ

Երևանի Էրեբունի վարչական շրջանում բացվել է նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ: Գրասենյակը գտնվում է Վ. Ավանեսովի փողոցի 8/1-2 հասցեում (Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց) և բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 18:00-ն՝ առանց ընդմիջման:

Գրասենյակում հաճախորդները կարող են աջակցություն ստանալ ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերել սմարթֆոններ և այլ սարքավորումներ:

«Beeline-ը Հայաստանում հաճախորդների սպասարկման գրասենյակների քանակով առաջատարներից մեկն է: Մենք կանգ չենք առնում և նոր գրասենյակներ ենք բացում մայրաքաղաքում և մարզերում՝ ձգտելով ավելի մոտ լինել յուրաքանչյուր հաճախորդին: Վստահ եմ, որ Էրեբունիի բնակիչներին դուր կգա մեր նոր, պայծառ ու հարմարավետ գրասենյակը, որտեղ կարելի է դիմել մեր ծառայությունների հետ կապված յուրաքանչյուր հարցով», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր բաժանորդների արձագանքների շնորհիվ մենք որոշեցինք մեկ այլ գրասենյակ բացել Էրեբունիում: Վարչական շրջանը մեծ է, և երկու իրարից տարանջատված գրասենյակները կդարձնեն մեր ծառայությունները և հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմար և արագ», - նշեց Հայաստանում Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակների ղեկավար Կարեն Մկրտումյանը:

Նշենք, որ Հայաստանում գործում է Beeline-ի 78 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 28-ը գտնվում են Երևանում: Գրասենյակի հասցեների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5941.html
Beeline Telecom Հայաստան Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2915 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ

Beeline-ն ավարտեց ընկերության պատմության մեջ ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից  արդիականացումը: 2019 թվականի տաս ամիսների ընթացքում ընկերությունն աշխատել է Երևանում ինտերնետի արագությունը 50 անգամ բարձրացնելու ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել

Beeline ստարտափ ինկուբատորի թիմն արդեն սկսել է ակտիվ աշխատանքները 5-րդ շրջափուլի 5 ռեզիդենտ ստարտափների հետ: Ինտենսիվ դասընթացների, թեմատիկ հանդիպումների և անհատական աշխատանքների շնորհիվ ռեզիդենտ ստարտափներն ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS