244
Beeline. Անդրեյ Պյատախինը հանդիպում ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի մասնակիցների հետ

Beeline. Անդրեյ Պյատախինը հանդիպում ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի մասնակիցների հետ

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն որպես մենթոր մասնակցեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին:

Group mentorship-ի շրջանակում երկու այլ փորձագետների հետ միասին նա հանդիպեց տարբեր ստարտափների հետ, լսեց նրանց pitch-երը և կիսվեց իր խորհուրդներով ու բիզնեսի ոլորտում գիտելիքներով:

Անդրեյ Պյատախինն արդեն երրորդ տարին է մասնակցում «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին որպես փորձագետ և տարբեր ձևաչափերով շփվում է երիտասարդ գործարարների հետ՝ նրանց տալով պատկերացում իրական շուկայում գործելու, ինչպես նաև սեփական բիզնես գաղափարը ճիշտ ներկայացնելու, շուկայի ուսումնասիրությունն անցկացնելու մասին:

«Beeline-ը շարունակում է ակտիվորեն աջակցել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և այն, որ մենք արդեն երրորդ տարին ենք հանդես գալիս որպես «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի գործընկեր, ևս մեկ անգամ ապացուցում է այդ փաստը: Տարեցտարի մենք համոզվում ենք, թե որքան կարևոր է այսպիսի միջոցառման անցկացումը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ցանկացած ստարտափի համար սա շատ մեծ փորձ է և իրական ներդրողների հետ հանդիպելու լավ հնարավորություն: Ես ինքս էլ միշտ մեծ հաճույքով եմ հանդիպում սամմիթի մասնակիցների հետ ու կիսվում իմ գիտելիքներով, քանի որ վստահ եմ, որ նրանց նորարարական գաղափարները կօգնեն մեր կյանքը դարձնել ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Beeline-ի հետ համագործակցում ենք արդեն 3-րդ տարին և ամեն տարի այդ համագործակցությունն ավելի ընդգրկուն է դառնում։ Այս տարի Սամմիթի շրջանակներում Beeline-ը ներգրավված է նաև մենթորության ծրագրում, որի շրջանակներում կազմակերպության ներկայացուցիչները խորհուրդներ կտան ստարտափներին։ Այսպիսի կազմակերպությունների ներգրավումը այս գործընթացներում շատ ողջունելի է»,- նշել է «Ստարտափ Արմենիա Հիմնադրամ»-ի տնօրեն Տիգրան Պետրոսյանը։

Նշենք, որ նույն օրը «Mentorship session»-ի շրջանակում թիմերի հետ հանդիպել են Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ինկուբատորի պրոյեկտ մենեջեր Մանանա Մելքոնյանը և «Stratecis Dubai»-ի բիզնեսի զարգացման և մարքեթինգի մասնագետ Սթիվեն Քեշիշյանը։

Վրանային ճամբարի ձևաչափով մասնակցող սամմիթին ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։

Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1 000 000 ԱՄՆ դոլար ներդրումային համաձայնություններ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։ 

Նշենք, որ Beeline-ը «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի ռազմավարական գործընկերն է։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։

Կարճ հասցե: geek.am/u/5920.html
Beeline Beeline Անդրեյ Պյատախին Sevan Startup Summit 2019

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2901 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

«GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը «WCIT 2019»-ում կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին՝ պանելային քննարկումների համար

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. նոր ակցիա` ուսումնական տարվան ընդառաջ

Beeline-ի գրասենյակներում նոր ուսումնական տարվան նվիրված ակցիա է մեկնարկել։ Samsung Galaxy A10 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին 2 ամսով տրամադրվում է «Սմարթ 1500» սակագնային պլան և ...

Business

image

Եվրոպացի թոփ բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

Սեպտեմբերի 17-ին Երեւան կժամանեն Եվրոպայի ամենաթոփ հրեշտակ ներդրողները՝ իտալացի Լուիջի Ամատին եւ ֆրանսիացի Բրիջիթ Բոումենը: BANA-ն՝ Business Angel Network of Armenia-ն, կազմակերպում է ամենամյա ներդրումային կոնֆերանս, ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS