242
Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 4-րդ շրջափուլի հայտերը

Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 4-րդ շրջափուլի հայտերը

Beeline ստարտափ ինկուբատորը սկսել է ընդունել չորրորդ ինկուբացիոն շրջանի հայտերը։ Հայտերն ընդունվելու են մինչև հունիսի 1-ը։

4-րդ շրջափուլն իրականացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:

«Beeline ստարտափ ինկուբատորն արդեն իր ուրույն և կայուն տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգում, և մեր գործընկեր BANA-ի հետ այժմ էլ ավելի մեծ ներդրում ենք ունենում տեղական ստարտափների զարգացման հարցում։ Հավատացած ենք, որ հենց ակտիվ և ձեռներեց երիտասարդներին սատարելով կարող ենք լավագույնս ծառայել մեր երկրի զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ստարտափ ինկուբատորի նպատակն է՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։

Կարճ հասցե: geek.am/u/5872.html
Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Beeline Ստարտափ Ինկուբատոր Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց BANA

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2937 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

«Թումո» կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական  կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Թումո» ստեղծարար տեղեկատվական  կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանը, շարժական ուսումնական կետի ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ForgeFiction-ի առաջին գիրքը Amazon.com-ում է

Հայկական ForgeFiction ստարտափը հրատարակել է օգտատերերի կողմից գրված առաջին գիրքը՝ True Darkness /truedarknessook.com/ անվանմամբ։ ForgeFiction.com-ը օնլայն հարթակում միավորում է ֆանտաստիկ գրականության, ֆիլմերի և կոմիքսների սիրահարներին, ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS