246
2478
Beeline. տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը

Beeline. տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Այս հանդիպման խորագիրն էր՝ «Հայաստանի ստարտափ էկոհամակարգ», բանախոսներ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հանդիպման ընթացքում խոսվել է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին։ Բագրատ Ենգիբարյանը պատմել է նաև Հայաստանի ստարտափ էկոհամակարգի առավելությունների և բացերի, պետության հետ համագործակցության, գիտատար ստարտափների աջակցության և մարզային ծրագրերի զարգացման մասին։ Անդրեյ Պյատախինն իր հերթին ներկայացրել է ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերը և հեռահաղորդակցության ոլորտի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։

«Այսօր ունեցանք չափազանց հետաքրքիր հանդիպում։  Անչափ կարևոր և իհարկե հետաքրքիր էր լսել Բագրատ Ենգիբարյանի նման մարդուն, ով կանգնած է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ստեղծման հիմքում։ Ուրախացնում է նաև ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերի հաջող ընթացքը և հաճելի է տեսնել, թե Անդրեյ Պյատախինն ինչ կարևորությունն է տալիս դրանց», - նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Հայաստանի ՏՏ ոլորտում հաջողությունները բազմաթիվ են և պայմանավորված են մասնավոր և պետական հատվածների համագործակցությամբ, ոլորտում դրամաշնորհային ծրագրերի զարգացմամբ, ինչպես նաև մեծ ընկերությունների կողմից համապատասխան էկոհամակարգերի ստեղծմամբ և զարգացմամբ։ Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարեկան գրանցվում է 100 հայկական ստարտափ, որոնց 80 տոկոսը 2-3 տարի հետո շարունակում են աշխատել, չեն փակվում։ Ներկայում կարևոր է ուշադրությունն ուղղել մարզերին և այնտեղ ներդնել ոլորտում ձեռքբերված փորձը», -  նշեց «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Մենք ուրախ ենք մաս կազմել և  ներսից սատարել հայկական էկոհամակարգի զարգացմանը։ Արդեն մի քանի տարի է մենք սերտորեն աշխատում ենք ստարտափների և այս ոլորտի փորձագետների հետ։ ՍտարՀաբ Օֆլայն ձևաչափի հանդիպումները մեզ թույլ են տալիս ավելի լավ հասկանալ առկա խնդիրները և որոշակի լուծումներ առաջարկել։ Բացի այդ, մենք գործարկել ենք մեր սեփական ինկուբատորը, որը ստարտափներին օգնում է ստանալ անհրաժեշտ գիտելիքները՝ լավ գաղափարն աշխատող բիզնես նախագիծ դարձնելու համար»,-նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

 

Կարճ հասցե: geek.am/u/5815.html
Beeline Startups Հայաստան Beeline Սամվել Չալախյան Հայաստան Startups

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2791 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

2Hz-ի բարձրորակ լուծումները ներկայացվում են NVIDIA's GTC 2019 կոնֆերանսի շրջանակներում

Արհեստական բանականության (AI) վրա հիմնացված ձայնային կարգավորման տեխնոլոգիաների զարգացող շուկայի առաջատար 2Hz ընկերությունը NVIDIA's GTC 2019 կոնֆերանսի շրջանակներում ներկայացնելու է իր բարձրորակ լուծումները։ 2Hz-ի տեխնոլոգիաները ծառայություններ ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline-ի բաժանորդների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօրվա ճեպազրույցին լրագրողներին ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները և պարգևատրեց 2018 թ-ին ...

Various

image

Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS