Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա
24/10/2018 08:27

Beeline. մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա

Beeline-ն իրականացնում է ակցիա, որի շրջանակում Huawei Y6 Prime սմարթֆոնները վաճառվում են կապի ծառայությունների հետ միասին։

Ձեռք բերելով կանխավճարային «Սմարթ 2500+» փաթեթին միացված սմարթֆոն, բաժանորդը կստանա 25 ԳԲ շարժական ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում։ Օգտվել առաջարկից հնարավոր է վարկով՝ ամսական վճարելով 3500 դրամ, կամ միանվագ վճարելով 84 000 դրամ։ Վարկը ձևակերպվում է 24 ամսով։ Ակցիան գործում է մինչև 2018 թ-ի նոյեմբերի 20-ը։

«Ձեռք բերելով սմարթֆոն Beeline-ում, մեր հաճախորդները միանալու են բջջային կապի հատուկ սակագնին, ինչպես նաև ստանալու են շարժական ինտերնետի մեծ ծավալ։ Մեծ հնարավորություններ ունեցող սմարթֆոնի և Beeline-ի որակյալ 4G և 3G ինտերնետ կապի շնորհիվ մեր հաճախորդների համար բջջային կապի բոլոր ծառայություններից օգտվելը կլինի առավել հարմար և շահավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Huawei Y6 Prime սմարթֆոնի էկրանը 5,7 դյույմ է, այն ունի IPS մատրիցա և աշխատում է Android 8.0 համակարգի հիման վրա։ Մարտկոցի ծավալը 3000 մԱժ է, դա թույլ է տալիս  լիցքավորումից հետո հեռախոսն ակտիվորեն օգտագործել շուրջ 24 ժամ։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին: