Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հեռահաղորդակցական ծառայությունների ամբողջական սպեկտորը Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ առավել հեռավոր շրջաններում
19/04/2017 23:22

Հեռահաղորդակցական ծառայությունների ամբողջական սպեկտորը Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ առավել հեռավոր շրջաններում

Ucom ընկերությունը և «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկը («Տաշիր» ընկերությունների մաս է) գործակցության համաձայնագիր են ստորագրել հեռահաղորդակցական ծառայությունների ամբողջական սպեկտորը ներկայացնող նախագծերի շուրջ, որոնք ներառում են Հայաստանի ողջ տարածքը, այդ թվում՝ դրա առավել հեռավոր շրջանները: Համաձայնագրով սահմանվում է ներդրումային ծրագրի իրականացումը, որը թույլ կտա երկրում ընդլայնել 4Play առաջարկներն ու 4G+ ցանցը:

Ucom ընկերությունը շարունակում է իր ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումը, ինչի համատեքստում ներդրում կատարելու համաձայնություն է ձեռք բերվել «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկի հետ («Տաշիր» ընկերությունների խումբ)։ Ազգային կապիտալով գործունեություն ծավալող երկու խոշորագույն ընկերություններում համոզված են, որ այս գործացկության արդյունքում Հայաստանի տնտեսության համար կապահովվի զարգացման դրական դինամիկա: Ներդրումային ծրագրի իրականացումը թույլ կտա ստեղծել նոր և բացառիկ մեդիա արտադրանք և ներկայացնել այն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի սպառողների ուշադրությանը:
Ապագա պլաններում է նաև գործունեության աշխարհագրական ընդլայնումը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում, ինչը Ucom ընկերությանը թույլ կտա դառնալ առաջատար համահայկական հեռահաղորդակցության օպերատոր: Գործարքի մանրամասները դեռևս մշակման փուլում են ու կհրապարակվեն դրա վերջնականացման գործընթացի ավարտին:

———————–

«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ. Ռուսաստանում, գործում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության 25 քաղաքներում, ներառելով երկու երկրի տնտեսությունների առանցքային ոլորտները: Ընկերությունը միավորում է 200-ից ավելի ընկերություններ և առաջատար է Ռուսաստանի զարգացման ոլորտում, որտեղ էլ կենտրոնացած են խմբի հիմնական ակտիվները:

«ՖՈՐԱ-ԲԱՆԿ»-ը ժամանակակից ունիվերսալ ֆինանսավարկային կազմակերպություն է, որն ավելի քան 25 տարի բոլոր տեսակի կորպորատիվ հաճախորդներին, անհատ ձեռնարկատերերին և մասնավոր անձանց առաջարկում է ժամանակակից բանկային ապրանքների և ծառայությունների լայն շրջանակ: 2002 թ. հունվարին ԲԱԲ «ՖՈՐԱ-ԲԱՆԿ»-ը դարձավ բազմապրոֆիլային «Տաշիր» խմբի մաս:

«Ucom» ընկերությունը հիմնադրվել է 2009թ., միասնական կապի օպերատոր է, որը տրամադրում է թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական կապի ծառայություններ իր բաժանորդների համար: Գիտակցելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի հրամայականը, ընկերությունը գործարկեց միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ամենաարագ 4G+ ցանցը Հայաստանում, իսկ այժմ աշխատում է ընկերության կոնվերգենտ առաջարկների վրա, որպեսզի հնարավորոթյուն տա օգտվելու IP հեռուստատեսության, ֆիքսված ու շարժական հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների ամբողջական փաթեթից: