240
Yahoo-ն կվերանվանվի Altaba-յի

Yahoo-ն կվերանվանվի Altaba-յի

Yahoo ամերիկյան ինտերնետ-ընկերությունն իր բիզնեսի հիմնական մասը Verizon ընկերությանը վաճառելուց հետո կվերանվանվի Altaba, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նոր ընկերությունը տնօրինելու Է այն ակտիվները, որոնք իրեն կմնան ինտերնետ-բիզնեսի վաճառքից հետո, այդ թվում՝ Alibaba Group-ում եւ Yahoo Japan-ում ունեցած բաժինը: Ընդ որում գործարքի ավարտվելուց հետո կփոխվի ընկերության ղեկավարությունը:

Այն կլքեն միանգամից մի քանի թոփ-մենեջերներ, այդ թվում՝ գործադիր տնօրեն Մարիսա Մայերը: Ինչպես նշում Է Washington Post-ը, Մայերի տեղը կզբաղեցնի Էրիկ Բրանդտը, որը մինչ այդ աշխատում Էր ընկերության տնօրենների խորհրդում:

Պաշտոնապես ընկերությունը չի պարզաբանում, թե ինչու Է որպես նոր անվանում ընտրել հենց Altaba բառը: Սակայն Wall Street Journal-ը գրում Է, որ այդ բառը կազմվել Է «այլընտրանք» («ալտերնատիվ») եւ Alibaba բառերից:

Սպասվում Է, որ Verizon ընկերության կողմից Yahoo!-ի ամբողջ ինտերնետ-բիզնեսի ձեռքբերման գործարքը պաշտոնապես կձեւակերպվի այս տարվա մարտին: 

Yahoo ինտերնետ-ընկերությունը 4,83 մլրդ դոլարով ձեռք բերելու  Verizon Communications հեռահաղորդակցական ընկերության որոշման մասին հայտնի Է դարձել 2016 թվականի ամռանը: Գործարքը վերաբերում Է Yahoo-ի ինտերնետ-բիզնեսին եւ ընկերության անշարժ գույքի մի մասին:

Կարճ հասցե: geek.am/u/5443.html
Yahoo Մարիսա Մայեր ԱՄՆ Altaba

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2932 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. Գավառում ևս մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը

Հայաստանում Beeline-ի և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համագործակցությամբ Գավառ քաղաքում հաջողությամբ մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը։ «Ստարտափ Ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ՎիվաՍել-ՄՏՍ. 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս

Տոներին ընդառաջ՝ մինչև 2020թ. հունվարի 1-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս հաճախորդը կստանա 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, և «Y» սակագնային ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS