Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Nokia ընկերությունը սմարթֆոններ այլևս չի թողարկելու
18/11/2014 10:23

Nokia ընկերությունը սմարթֆոններ այլևս չի թողարկելու

Օրերս հայտնի է դարձել, որ ֆիննական Nokia ընկերությունը սմարթֆոնների արտադրությամբ այլևս չի զբաղվելու: Այս մասին վերջերս կայացած հատուկ մամուլիսի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության Գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին: Նա նաև նշել է, որ Nokia բրենդն, այնուամենայնիվ, շարունակելու է պահպանել իր գոյությունը, բայց թե մասնավորապես ինչ պրոդուկտների մշակմամբ է զբաղվելու, առայժմ հայտնի չէ: 

Համաժողովին առանձին ուշադրության արժանացավ HERE քարտեզագրական ծառայությունների համակարգը: Սուրին հայտնեց, որ Nokia-ն մտադիր չէ մրցակցել Google Maps-ի հետ, փոխարենը ձգտելու է համագործակցել Amazon, Microsoft և Yahoo ընկերությունների հետ և մասնակցել խոշոր նախագծերի: 

Ընկերության ղեկավարության համոզմամբ՝ Nokia-յի երեք ստորաբաժանումները, որոնք զբաղվում են համապատասխանաբար ցանցային արդյունաբերությամբ, ինովացիոն տեխնոլոգիաներով և քարտեզագրությամբ, մոտ ապագայում կկարողանան ապահովել ավելի մեծ շահույթ, քան Lumia բջջային բիզնեսը, որի հետ, ի դեպ, Nokia-ն ոչ մի կերպ այլևս չի առնչվում: