Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Անսահմանափակ բջջային ինտերնետ Beeline-ի  հետվճարային բաժանորդների համար
02/09/2014 15:12

Անսահմանափակ բջջային ինտերնետ Beeline-ի հետվճարային բաժանորդների համար

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունների գործարկման մասին հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման:

«Անսահմանափակ Ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայություններն ակտիվացնելիս գործում է Ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 և 512 Կբ/վրկ համապատասխանաբար:

«Beeline-ը շարունակում է իր ծառայություններն առավելագույնս պարզ և հարմարավետ դարձնել հաճախորդների համար: Վստահ եմ, որ հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն մեր նոր առաջարկը, քանի որ բջջային ինտերնետի ձեռնտու գները և մեգաբայթային տարիֆիկացման սահմանափակումների բացակայությունը շահավետորեն կհամալրեն մեր բաժանորդների բջջային կապի ընթացիկ սակագնային պլանը», –   նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։ «Անսահմանափակ Ինտերնետ Regular» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 067470 համարին, հավաքելով *110*70# USSD հրահանգը կամ 0674 համարին ուղարկելով SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 70։ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 80, զանգահարել 067480 համարին կամ պարզապես հավաքել *110*80# USSD հրահանգը։

Ծառայությունները հասանելի են Beeline-ի հետվճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի»  և «Դրայվ»  սակագնային փաթեթների բաժանորդներին։

Ծառայությունների և ապաակտիվացման եղանակների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: