Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Microsoft և Nokia սմարթֆոնային գործարքը հետաձգվում է մինչև ապրիլ
25/03/2014 12:55

Microsoft և Nokia սմարթֆոնային գործարքը հետաձգվում է մինչև ապրիլ

Ինչպես հայտնի է, Microsoft ընկերությունը մտադիր է գնել Nokia-ի սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող բաժինը: Սակայն գործարքի ավարտը հետաձգվում է մինչև ապրիլ, քանի որ այն դեռևս գտնվում է ստուգման գործընթացում:

Nokia-ն 5,44 միլիարդ եվրոյով Microsoft-ին է վաճառում Devices&Services բաժինը: Այս գումարը ներառում է նաև 1.65 միլիարդ եվրո արժողությամբ Nokia ընկերության արտոնագրեր: Գործարքի մասին հայտարարվել էր 2013 թվականի սեպտեմբերի 3-ին և այն պետք է ավարտին հասցվեր մինչ 2014 թվականի առաջին եռամսյակի վերջը:

Այդուհանդերձ, գործարքի ավարտն այժմ հետաձգվում է մինչև ապրիլ ամիսը: Նշվում է, որ այս պահին Հնդկաստանում տեղի ունեցող հարկային անհարթությունները, որի հետևանքով Nokia-ն կարող է 300 միլիոն եվրո վճարել, բացասաբար չի անդրադառնա կայանալիք գործարքի վերջնաժամկետի վրա: