Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Հայաստան» միասնական տաղավարով տեխնոընկերությունները մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ին
27/02/2024 17:40

«Հայաստան» միասնական տաղավարով տեխնոընկերությունները մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ին

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում փետրվարի 26-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսը:

«Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցում է հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։

Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։

Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:

Փետրվարի 26-29-ն անցկացվող միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։