Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկի. Կիբեռանվտանգության մասնագետների մեկ երրորդն ստացած բարձրագույն կրթությունն անբավարար է համարում ընթացիկ աշխատանքի համար
20/02/2024 11:22

Կասպերսկի. Կիբեռանվտանգության մասնագետների մեկ երրորդն ստացած բարձրագույն կրթությունն անբավարար է համարում ընթացիկ աշխատանքի համար

Աշխարհում կիբեռանվտանգության ոլորտում աշխատող հարցվածների ավելի քան մեկ երրորդը (36%) վստահ չեն աշխատանքի համար իրենց բարձրագույն կրթության արդյունավետության մեջ և շարունակում են սովորել, որպեսզի դիմակայեն սպառնալիքների անընդհատ փոփոխվող լանդշաֆտին և համաքայլ լինեն արդյունաբերության զարգացման հետ: Այսպիսին են «Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալները. ընկերությունը որոշել է պարզել ոլորտի կրթության նկատմամբ մասնագետների վերաբերմունքը և այն ազդեցությունը, որ այն թողնում է նրանց կարիերայի աճի վրա: Հետազոտությունն իրականացվել է ընկերության պատվերով ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ, հարցվել է 1012 մարդ:

Կիբեռանվտանգության կրթության որակի վրա ազդող գործոնները որոշելու համար հարցվողներին հարցեր են տրվել դասախոսների համապատասխան կարողությունների, ուսուցման ընթացքում նորագույն տեխնոլոգիաներին և սարքավորումներին հասանելիության և կիբեռանվտանգության ոլորտում իրական միջադեպերի վրա աշխատելու փորձի, ինչպես նաև գործնական աշխատանքին կողմնորոշված ստաժավորման վերաբերյալ:

Ընկերությունը հայտնում է, որ տարբեր երկրների տեղեկատվական անվտանգության մասնագետները համակարծիք են, որ կրթական համակարգը շատ առումներով կարող է չհամապատասխանել ոլորտի արդի պահանջներին: Այսպես, գրեթե յուրաքանչյուր չորրորդը (24%) հայտնել է, որ ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները բոլորովին պիտանի չեն եղել ՏԱ ոլորտում աշխատելու համար, իսկ 12%-ը՝ որ դրանք աննշան չափով են օգտակար եղել։ Ընդ որում, գրեթե կեսը (49%) հայտարարել է, որ բուհական ծրագիրն իրենց կիբեռանվտանգության ոլորտում իրական նախագծերի վրա աշխատելու գործնական փորձ է առաջարկել։

«Տեխնոլոգիաների և կիբեռսպառնալիքների լանդշաֆտի արագ զարգացումը հանգեցնում է նրան, որ կրթական ծրագրերը չեն հասցնում թարմացվել, և տեղեկատվական անվտանգության գծով նոր շրջանավարտները կարող են չունենալ անհրաժեշտ գիտելիքներ և գործնական փորձ: Մենք օգնում ենք բուհերին նվազեցնել այդ ճեղքվածքը, նպաստում ենք երիտասարդ մասնագետների կրթական ծրագրերին և կրթությանը։ Դրա համար մենք ինտեգրում ենք մեր փորձագետների գիտելիքները վերապատրաստման ծրագրերում, որպեսզի ուսանողները կարողանան միաժամանակ ձեռք բերել տեսական և գործնական փորձ, ինչպես նաև կազմակերպում ենք ստաժավորումներ և միջազգային մրցույթներ: Բացի այդ, մենք այն դիրքորոշումն ունենք, որ կարևոր է թարմացնել գիտելիքները կարիերայի ողջ ընթացքում՝ անկախ բուհում ստացված կրթության մակարդակից և արդիականությունից։ Միայն այս կերպ կարելի է համապատասխանել ոլորտի պահանջներին», – մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության ուսուցման բաժնի ղեկավար Եվգենիա Ռուսկիխը:

Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների գիտելիքների ընդհանուր մակարդակը բարձրացնելու համար «Կասպերսկի» ընկերությունն առաջարկում է կիրառել բազմաստիճան մոտեցում.

  1. Բուհերը կարող են արդիականացնել իրենց ուսումնական ծրագրերը՝ համագործակցելով կիբեռանվտանգության շուկայի խաղացողների հետ։ Օրինակ, անցյալ տարի «Կասպերսկի» ընկերությունը գործարկել է նոր գործընկերային ծրագիր բարձրագույն ուսումնական հաստատությունների համար՝ Kaspersky Academy Alliance։ Այն թույլ է տալիս ուսումնական գործընթացում ինտեգրել կիբեռանվտանգության ոլորտում ընկերության փորձն ու տեխնոլոգիաները։
  2. Երիտասարդ մասնագետները կարող են լրացնել իրենց ակադեմիական պատրաստվածությունը իրական աշխատանքային փորձով, օրինակ, տեղեկատվական անվտանգության կամ R&D բաժիններում ստաժավորման գալով: Ռուսաստանում «Կասպերսկի»-ն իրականացնում է Kaspersky SafeBoard ստաժավորման ծրագիր Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուսանողների համար:
  3. Կիբեռանվտանգության մասնագետները կարող են զարգացնել իրենց հմտությունները՝ մասնակցելով տարբեր ընկերությունների և կազմակերպությունների կողմից անցկացվող մրցումներին: Այսպես, «Կասպերսկի»-ն անցկացնում է Secur’IT Cup ամենամյա միջազգային ուսանողական մրցույթը։ 2017-ից ի վեր դրան մասնակցել են ավելի քան 6 հազար ուսանողներ ամբողջ աշխարհից: