Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Team Energy․ Էլեկտրական մեքենայով ճամփորդություն՝ առանց լիցքավորման մասին մտածելու
03/11/2023 13:13

Team Energy․ Էլեկտրական մեքենայով ճամփորդություն՝ առանց լիցքավորման մասին մտածելու

Էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու և հեշտացնելու նպատակով Team Telecom Armenia-ն մեկնարկել է Team Energy նախագիծը։

Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցն արդեն հասանելի է ՀՀ ողջ տարածքում։ Արագ և գերարագ լիցքավորող AC ու DC լիցքավորիչները էլեկտրական մեքենաների սիրահարներին կօգնեն իրենց ճամփորդությունը դարձնել ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի։

«Team Energy-ն Team էկոհամակարգի այն նախագիծն է, որտեղ հատվում են հեռահաղորդակցությունը, տեխնոլոգիան և էկոլոգիան։ Մեր բոլոր նախագծերում առաջարկում ենք լուծումներ, որոնք օգտակար կլինեն սպառողներին, իսկ երկարաժամկետ հեռանկարում կբերեն նաև մտածելակերպի փոփոխության։ Team Energy-ի զարգացումը նպաստելու է շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների ավելացմանը՝ զգալիորեն կրճատելով օդի աղտոտվածությունը և տրանսպորտային ծախսերը»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Կայանները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երևանում, մարզերում, ինչպես նաև հիմնական և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Team Energy-ի գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչև 160 կՎ/ժամ հզորություն։

Team Energy հավելվածը հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում և վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Team Energy հավելվածը հասանելի է App store-ում և Play market-ում:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։