TCF-ը ձեռք է բերել Gadget Flow ընկերությունը՝ հավատարիմ մնալով լավագույն նորարարությունները կյանքի կոչելու իր առաքելությանը
Gadget Flow-ի ձեռքբերումն ավելի է հարստացնում TCF-ի կենսունակ էկոհամակարգը՝ կամրջելով լավագույն նորարարական պրոդուկներ ստեղծողներին հաճախորդների հետ։
TCF-ը հայտարարեց Gadget Flow-ի՝ նորարարական պրոդուկտների որոնման ամերիկյան առաջատար հարթակի ձեռքբերման գործարքն ավարտելու մասին։ Այսպիսով TCF-ը գրավում է նորարարությունների ոլորտի առաջատար դիրք աշխարհում։
Այս ձեռքբերումը նոր էջ է բացում TCF-ի բոլոր շահառուների համար, քանի որ հիմա նորարարություններով հետաքրքրվող միլիոնավոր մարդկանց էլ ավելի հասանելի են լավագույն ստեղծարարների գաղափարներից ծնված հետաքրքիր պրոդուկտները։
Փորձը ցույց է տվել, որ գործունեության ողջ ընթացքում TCF-ի աջակցությունը կենսական է եղել պրոդուկտ ստեղծողների և նրանց գործունեության արդյունքին սպասող հաճախորդների կյանքում։ TCF-ը միշտ իր շահառուների հետ է՝ գաղափարի կենսունակության ստուգումից մինչև պրոդուկտի հաջողությամբ գործարկում և վաճառք՝ քրաուդֆանդինգային և e-commerce հարթակներում։ Gadget Flow-ի ձեռբերումը TCF-ը դարձնում է պրոդուկտի հաջողակ գործարկմամբ հետաքրքրված ստեղծարարների ամենացանկալի գործընկերը։
«TCF-ի էկոհամակարգում Gadget Flow-ի ներգրավումը խոսում է մեր առաքելությունը հետևողական ձևով իրականացնելու մասին։ Մենք կառուցել և անընդհատ բարելավում ենք մեր էկոհամակագը, որի միջոցով թռիչքային հաջողությունների ենք հասցնում ամենաազդեցիկ գաղափարները։ Gadget Flow-ն՝ իր միլիոնավոր օգտատերերով, իդեալական համապատասխանում է իրենց պրոդուկտի հաջողությամբ հետաքրքրված բոլոր ստեղծարարներին՝ և՛ Prelaunch.com-ում պրոդուկտի կենսունակությունը ստուգելու, և՛ քրաուդֆանդինգային կամ е-commerce հարթակներում արշավներ իրականացնելու համար»,- ասում է TCF-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը:
«Մենք շատ ոգևորված ենք Gadget Flow-ն TCF էկոհամակարգի մաս տեսնել, հատկապես այսքան տարիների արդյունավետ համագործակցությունից հետո։ Համոզված ենք, որ այդ գործարքը, թե՛ Gadget Flow-ն ավելի կուժեղացնի, և թե՛ TCF-ին կտա քրաուդֆանդինգի և e-commerce ոլորտների բոլորը մեկում ծառայություններ առաջարկող անքննարկելի առաջատարի դիրք»,- հավելում է Gadget Flow-ի հիմնադիր և նախկին տնօրեն Էվան Վարսամիսը։
«Այս ձեռքբերումը նաև կարևոր է միջազգային փորձի մեկտեղման և ավելի արդյունավետ օգտագործման առումով։ Ընկերությունների թիմերը փորձի փոխանակման միջոցով կկարողանան լավագույն որակն ապահովել TCF-ի և Gadget Flow-ի շահառուների համար։ Մեր թիմը շատ ոգևորված է այս ձեռքբերմամբ, քանի որ միջազգային մրցակցության մեջ առաջատար լինելու համար Gadget Flow-ի փորձառու թիմն էլ իր մեծ ազդեցությունը կունենա։ Թիմերի մեջ սկսված համագործակցությունը, արդեն իսկ սկսել է իր պտուղները տալ։ Gadget Flow-ի նորանշանակ տնօրեն է դարձել TCF-ի թվային գովազդների բաժնի ղեկավար Աստղիկ Ազարյանը»,- տեղեկացրեց TCF-ի համահիմնադի, Մարդկանց ու մշակույթի ղեկավար Մարիամ Համբարձումյանը։
Գործարքի իրականացման ողջ ընթացքի ֆինանսական խորհրդատվությունը կատարվել է Երևանում տեղակայված «Dimension Investments» ընկերության կողմից։
TCF-ը բազմակոմպոնենտ էկո համակարգ է, որն օգնում է ստեղծարարներին գնահատել գաղափարի կենսունակությունը և հաջողությամբ իրականացնել արշավներ քրաուդֆանդիգային ու e-commerce հարթակներում, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծում ստեղծարարներին կրթվելու ու համագործակցելու։ Իսկ նորարարություններով հետաքրքրված միլիոնավոր մարդկանց համար հնարավոր է դարձնում տեղեկանալ պրոդուկտների մասին աշխարհի ամենավերջին նորություններին և դրանք լավագույն պայմաններով ձեռբ բերել։ TCF-ն այն եզակի ընկերություններից է, ում հաջողվել է կյանքի կոչել 1,000-ից ավել նորարարական գաղափար՝ ընդհանուր առմամբ հավաքելով 100 միլիոն դոլարից ավել գումար։ Ավելին իմանալու համար այցելեք՝ https://thecrowdfundingformula.com/
Gadget Flow-ն նորարարական պրոդուկտներ բացահայտելու առաջատար հարթակ է, որտեղ միլիոնավոր նորարություններ սիրող օգտատերեր ծանոթանում են տեխնոլոգիական, սարքեր սարքավորումների ոլորտների և քրաուդֆանդինգային արշավներում առկա ամենավերջին նորություններին։ Հարթակում կա 250 կատեգորիաներում տեղաբաշխված մոտ 30,000 նորարարական պրոդուկտ։ 2011 թ-ից ի վեր Gadget Flow-ն երկու անգամ ներառվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թոփ 360 ձեռնարկատիրական ընկերությունների ցանկում։ Ավելին իմանալու համար այցելեք՝ https://thegadgetflow.com/
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
11:18 05/09/24Հայկ Եսայան. Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի
-
14:11 23/08/24Շուրջ 100 000 տնային տնտեսություն օգտվում է Team Telecom Armenia-ի ինտերնետից․ 2-րդ եռամսյակի ցուցանիշներ
-
16:53 15/08/24Team Telecom Armenia-ն դարձել է Գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է