Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կասպերսկի. Խելացի DDoS-գրոհները երրորդ եռամսյակում երկու ռեկորդ են սահմանել
15/11/2022 10:46

Կասպերսկի. Խելացի DDoS-գրոհները երրորդ եռամսյակում երկու ռեկորդ են սահմանել

Այս տարվա երրորդ եռամսյակում Kaspersky DDoS Intelligence համակարգի կողմից աշխարհում հայտնաբերված DDoS-գրոհների թիվը կրկին նվազել է. նախորդ հաշվետու ժամանակահատվածում այն հունվար-մարտի համեմատ նվազել է 13,72%-ով, ընթացիկ ժամանակահատվածում՝ ևս 27,29%-ով՝ հասնելով 57 116-ի։

Միաժամանակ, «Կասպերսկի» ընկերության փորձագետները դիտարկում են խելացի գրոհների մասնաբաժնի շարունակական աճի անսովոր միտում, որն արդեն գերազանցել է կեսը և կազմել ավելի քան 53%՝ ռեկորդ դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Նրանք պարզաբանում են, որ խելացի գրոհները օգտագործում են պաշտպանված https-միացումներ և այդպիսով խուսափում պաշտպանական համակարգերի հայտնաբերումից: Այդ եռամսյակում գերազանցվել է նաև https-արձանագրության միջոցով մեկ վայրկյանում կատարվող հարցումների քանակի ռեկորդը. Google Cloud Armor-ի հաճախորդի վրա DDoS-գրոհի դեպքում առավելագույն արժեքը հասել է վայրկյանում 46 մլն հարցման:

Փորձագետների տվյալներով՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին DDoS- գրոհների մասով տեղեկատվական ֆոնի հիմքը շարունակել են ստեղծել աշխարհաքաղաքական դրդապատճառներով ակցիաները։ 

2022-ի երրորդ եռամսյակում առաջին չորս երկրները, որոնց ռեսուրսներն առավել հաճախ են գրոհել, չեն փոխվել նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ. դրանք են ԱՄՆ-ը (39,60%), Չինաստանը (13,98%) Գերմանիան (5,07%) և Ֆրանսիան (4,81%)։

DDoS-գրոհների ունիկալ թիրախների բաշխումը ըստ երկրների և տարածքների գրեթե ամբողջությամբ կրկնում է գրոհների վարկանիշը: Առաջին տեղում ԱՄՆ-ն է (39,61%), երկրորդում ՝ Չինաստանը (12,41%), երրորդում՝ նախկինի պես Գերմանիան է (5,28%), իսկ չորրորդում՝ Ֆրանսիան (4,79%)։

Բոտնետները կառավարող DDoS-գրոհների սերվերները շարունակում են գտնվել հիմնականում ԱՄՆ-ում (43,10%), որին հաջորդում են Գերմանիան (10,19%), Նիդերլանդները (9,34%) և Ռուսաստանը (5,94%):