Դեկտեմբեր, 2022
December 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Viber. Առցանց հաղորդակցության միտումները
26/09/2022 17:27

Viber. Առցանց հաղորդակցության միտումները

Մարդիկ ավելի ու ավելի շատ են սմարթֆոնների միջոցով հաղորդակցվում շրջապատող աշխարհի հետ։ Գնումները, լուսանկարելը, հանգստավայրի ընտրությունը, նորություններին ծանոթանալը և, իհարկե, հաղորդակցվելն այսօր ամենից հաճախ իրականացվում է բջջային սարքերով: Հարկ է նշել, որ գործընկերների, հարազատների և ընկերների հետ շփումը մեծ մասամբ տեղափոխվել է առցանց հարթակներ: Եվ չնայած իրական աշխարհում հաղորդակցությանն ամբողջությամբ անհնար է փոխարինել, սակայն ապագայում սոցիալական ցանցերի և ակնթարթային մեսենջերների դերը մեզանից յուրաքանչյուրի կյանքում միայն կընդլայնվի:

Առցանց հաղորդակցությունն անընդհատ փոխակերպվում է. օգտագործելով Viber մեսենջերի օրինակը, ներկայացնենք, թվային հաղորդակցության միտումները մոտ ապագայում:

Օֆլայնից առցանց

Համաճարակը մեծապես արագացրեց բազմաթիվ բիզնեսների, հատկապես փոքր և միջին ընկերությունների թվային վերափոխումը։ Այժմ թվայնացումը դարձել է ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ քայլ բոլորի համար, ովքեր ցանկանում էին պահպանել և բարձրացնել շուկայում աճի տեմպերը։ Հաճախորդների հետ հաղորդակցվելու համար ձեռնարկատերերը փորձել են ամրապնդել իրենց առցանց ներկայությունը՝ փորձարկելով նոր գործիքներ և հաղորդակցման ուղիներ: Օրինակ, սոցիալական ցանցերով իրեր ընտրելն ու պատվիրելը դարձել է տարածված երևույթ. շատ բրենդներ և ընկերություններ ստիպված են եղել արագորեն հարմարվել և երբեմն զրոյից իրենց գործառնական գործընթացները կառուցել սպառման նոր մոդելներին:

Մոտ ապագայում մեր սիրելի բրենդներն էլ ավելի ակտիվ կշփվեն թիրախային լսարանի հետ ակնթարթային մեսենջերներում. օրինակ, Viber-ի ալիքները թույլ են տալիս արագ «առաքել» նորություններ և հետաքրքիր բովանդակություն այնտեղ, որտեղ հաճախորդը անպայման կտեսնի այն։ Viber-ի ալիքներում, օգտագործելով հարցումներ և գրառումների մեկնաբանություններ, ընկերությունները կարող են հասկանալ լսարանի կարծիքը, ներգրավել նրանց հաղորդակցության մեջ՝ դրանով իսկ մեծացնելով նրանց հետաքրքրությունը:

Ընկերությունների ներկայությունն ակնթարթային մեսենջերներում նաև հեշտացնում է հաճախորդների հետ շփումը. մենք սովոր ենք մեսենջերներով հաղորդագրություններ ուղարկել ընկերներին և գործընկերներին, ուստի ինչու՞ զանգահարել խանութ կամ լրացնել հետադարձ կապի հայտաձևը կայքում, եթե հնարավոր է շփվել անմիջապես հավելվածում։ Մեսսենջերների միջոցով աջակցությունը ոչ միայն ավելի հարմարավետ է դարձնում հանրության հետ շփումը, այլև նոր հնարավորություններ է բացում բիզնեսի օպտիմալացման համար, օրինակ՝ չաթ-բոտերի շնորհիվ։

Վիրտուալ օգնականներ և գործընթացների ավտոմատացում

Մեքենայի ուսուցման ալգորիթմների և նեյրոնային ցանցերի մշակման շնորհիվ տարեցտարի ավելի մատչելի է դառնում տարբեր գործընթացների ավտոմատացումը խոսքը վերաբերում է նաև հաղորդակցությանը: Առցանց հաղորդակցության կարևոր միտումներից մեկը չաթ-բոտերի հանրաճանաչության աճն է, որը հնրավորություն է տալիս մեսենջերնում զրույց վարել և արագ լուծել առօրյա խնդիրները։

Արհեստական բանականության և չաթ-բոտերի օգտագործումը թվային հաղորդակցության մեջ շարունակում է արագ աճել: Ըստ Business Insider Intelligence-ի զեկույցի, բոտերը մինչև 2024 թվականը կավելացնեն սպառողական մանրածախ ծախսերը մինչև 142 միլիարդ դոլար (2019 թվականին այն կազմում էր 2,8 միլիարդ դոլար): Միևնույն ժամանակ, ըստ SmarterHQ-ի, հաճախորդների 72%-ը կշփվի միայն անհատականացված հաղորդագրություններով։

24/7 ձևաչափով հասանելի չաթ-բոտերը հաջողությամբ փոխարինում են աջակցվման կենտրոններին բազմաթիվ ոլորտներում՝ սկսած սննդի պատվիրումից մինչև առողջապահություն, նվազեցնելով բիզնես ծախսերը և հնարավորությոն ընձեռելով հաճախորդներին օրվա ցանկացած ժամին կապ հաստատել ընկերության հետ սիրելի մեսենջերով: Եթե ​​չաթ-բոտերում շփումն այժմ հիմնականում տեղի է ունենում տեքստային ձևաչափով, ապա շատ շուտով արհեստական​​ինտելեկտի հնարավորությունները մեզ թույլ կտան ճշգրիտ ճանաչել ինտոնացիաներն ու դեմքի արտահայտությունները, այնուհետև մենք, հավանաբար, կկարողանանք ամբողջությամբ շփվել արհեստական​​օգնականների հետ տեսակապի միջոցով։

Ձայնային հաղորդակցություն

Խոսքի ճանաչման տեխնոլոգիաները գնալով կատարելագործվում են և տարածված են դառնում: Ձայնային օգնականները թույլ են տալիս տեղեկություններ փնտրել, զարթուցիչ տեղադրել և նույնիսկ ձայնով կառավարել կենցաղային տեխնիկան և հեռուստացույցը: Այս միտումը տարածվում է նաև առցանց հաղորդակցության վրա, շատերը նախընտրում են ձայնային հաղորդագրությունները կամ ձայնային հրահանգով տեքստի մուտքագրումը։

Հաշվի առնելով այս թրենդը՝ բրենդները պետք է մտածեն ձայնային բովանդակության ստեղծման մասին՝ փոդքաթներից մինչև կարճ աուդիո հաղորդագրություններ:

Համայնքներ և ալիքներ ըստ հետաքրքրությունների

Այսօր ակնթարթային մեսենջերները դադարել են լինել պարզապես տեղեկատվության անհատական փոխանակման միջոց՝ վերածվելով մեծ թվով մարդկանց միջև հաղորդակցության հարթակի և նույնիսկ նոր մեդիա ձևաչափի: Օրինակ, այս տարի Viber-ը ներկայացրեց հավելվածի թարմացված տարբերակը բովանդակություն ստեղծողների համար։ Մեկնաբանությունների, վերլուծությունների և հետաձգված հրապարակումների հնարավորություններով Viber ալիքները հատկապես հարմար են նրանց համար, ովքեր ցանկանում են գտնել նոր լսարան և անսահմանափակ թվով մարդկանց հետ կիսվել տարաբնույթ բովանդակությամբ։

Միայն ադմինիստրատորը կարող է գրառումներ ստեղծել Viber ալիքներում, ինչը թույլ է տալիս լիովին վերահսկել ալիքի բովանդակությունը և ընդգծել կարևոր հրապարակումները: Միևնույն ժամանակ, ալիքի բաժանորդները կարող են շփվել ալիքի ստեղծողների հետ՝ արտահայտել իրենց կարծիքը՝ թողնելով արձագանք, քննարկելով գրառումը մեկնաբանություններում կամ մասնակցելով հարցմանը։ Մանրամասն վերլուծությունը, որը հասանելի է ալիքի ադմինիստրատորներին, օգնում է ստեղծել հետաքրքիր և համապատասխան բովանդակություն բաժանորդների համար: Դիտումների, արձագանքների, գործունեության, տարիքի և տարածքային բաշխման մասին տվյալների մանրամասն վիճակագրությունը թույլ է տալիս վերլուծել լսարանի հետաքրքրությունները և օգտակար տեղեկատվություն ստանալ հետևորդների նախասիրությունների և ճաշակի մասին:

Ինտերակտիվ հաղորդակցություն

Մեսսենջերներն արտահայտիչ հաղորդակցության անծայրածիր հարթակ են, որ չի սահմանափակվում ուղղակի պարզ տեքստով: Ամեն ինչ սկսվեց փակագծերից, երկու կետից կամ ստորակետերից բաղկացած սմայլիկներից, հետո հայտնվեցին նկարների տեսք ունեցող սմայլիկներ, դրանք փոխարինվեցին էմոջիներով։ Այժմ, վիզուալիզացիայի բազմաթիվ ձևեր և տեսակներ են հասանելի՝ մեսենջերներն ունեն և՛ սթիքերներ, և՛ գիֆեր, իսկ որոշները՝ (օրինակ՝ Viber) նույնիսկ AR դիմակներ:

Հետազոտությունները հաստատում են վիզուալիզացիայի արդյունավետությունը. օրինակ՝ ուղեղին փոխանցվող տեղեկատվության 90%-ը տեսողական է։ Բացի այդ, վիզուալների միջոցով ստացված տեղեկատվությունը 60000 անգամ ավելի արագ է ընկալվում, քան տեքստը։ Այդ իսկ պատճառով լուսանկարները, տեսանյութերը և էմոջիները հաղորդակցությունն ավելի բազմազան են դարձնում՝ օգնելով արտահայտել զգացմունքները և կիսվել հետաքրքիր բովանդակությամբ։ Օրինակ՝ Viber ալիքներում հրապարակումներին կարող եք վիզուալ պատկերներ ավելացնել՝ օգտագործելով հավելյալ իրականության դիմակներ (դրանք հասանելի են հենց մեսենջերում), սթիքերներ և GIF-եր, ինչպես նաև հարցումներ և վիկտորինաներ, որոնց միջոցով կարող եք պարզել բաժանորդների կարծիքը կամ խաղ վարել։

Վստահաբար կարելի է ասել, որ մեսենջերներն ապագայում առանցքային դեր կխաղան առցանց հաղորդակցության մեջիսկ նոր գործառույթներն ավելի ու ավելի շատ հաղորդակցային հնարավորություններ կընձեռեն բոլորին՝ բովանդակություն ստեղծողներից և բլոգերներից մինչև խոշոր ընկերություններ: