Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ու «Kaspersky Symphony»-ն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին
19/09/2022 12:01

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ու «Kaspersky Symphony»-ն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը և «Կասպերսկի» ընկերությունը՝ ի դեմս «Kaspersky Symphony» լուծումների շարքի, հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Համագործակցության շրջանակում ընկերությունը հանդես կգա որպես Հայաստանի առաջատար թատերական կոլեկտիվի նախագծերի հովանավոր:

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում առանձնակի կարևորություն են տալիս կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերության հետ համագործակցությանը:

«Օպերային թատրոնը վերջերս հաջողությամբ ավարտեց ռեբրենդինգի աշխատանքները, որը նոր շունչ կհաղորդի մեր կոլեկտիվի ստեղծագործական նախաձեռնություններին։ Եվ «Kaspersky Symphony«-ի հետ համագործակցությունը կդառնա այդ առաջընթացի հզոր շարժիչ»,- նշել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

«Կասպերսկի» ընկերությունում նույնպես բարձր են գնահատում համագործակցությունը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հետ:

«Մեր ընկերությունում ուրախ են Հայաստանում առաջին հովանավորչական նախագծի համար, որը կապված է մշակույթի ոլորտի հետ։ Վստահ եմ, որ Օպերային թատրոնի հետ համագործակցությունը կլինի երկարաժամկետ, արգասաբեր, և դրանով իսկ «Կասպերսկի» ընկերությունը հաջողություն կունենա Հայաստանի մշակութային արժեքների պաշտպանության գործում»,- ընդգծել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:

AMP