Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Awesome Foundation Երևանը կտրամադրի 1000 դոլարի չափով մինի-դրամաշնորհներ
12/09/2013 16:54

Awesome Foundation Երևանը կտրամադրի 1000 դոլարի չափով մինի-դրամաշնորհներ

2009թ.-ին ԱՄՆ Բոսթոն քաղաքում մի խումբ երիտասարդներ ստեղծել են Awesome Foundation հիմնադրամը, որը $1000 մինի-դրամաշնորհներ է տրամադրում մարդկանց, ովքեր հետաքիքիր և իրականանալի գաղափարներ են առաջարկում:

Հիմնադրամի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. հիմնադրամի մասնակիցների կամ հոգաբորձուների կողմից հավաքվում է համապատասխան գումարը և ընտրվում հաղթող գաղափարը, որի հեղինակին էլ տրամադրվում է մինի-դրամաշնորհը: Հատկանշական է, որ ամբողջ գործընթացը իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանձ ավելնորդությունների: Այս պահին հիմնադիրամի կողմից արդեն տրամադրվել է 665 մինի-դրամաշնորհ: Այս պահի դրությամբ հիմնադրամն ունի 79 մասնաճյուղ:

Awesome Foundation-ի Երևանյան մասնաճյուղի դեկաններն են Ալբերտ Պողոսյանը և Սամվել Մարտիրոսյանը, իսկ հոգաբարձուների թիվն արդեն 40 է:

Հիմնադիրների կողմից Awesome Foundation-ի գործունեությունը նկարագրվում է հետևյալ կերպ. «Մենք Awesome հիմնադրամի նորաբաց Երևանյան մասնաճյուղն ենք: Մենք ամեն ամիս $1000 մինի-դրամաշնորհներ ենք տրամադրելու շատ թույն եւ հավես նախագծերին։ Չնայած, որ գումարը մեծ չէ, բայց մենք դա տրամադրում ենք առանց ավելորդ գլխացավանքի, անտանելի թղթավարության եւ սարսափելի հաշվետվությունների: Մենակ թե գործը ստացվի եւ առաջ գնա։ Բացի Հայաստանի իրականությունը բարելավելու եւ լուսավորելու պահանջից` այլ սահմանափակում չունենք ներկայացվող նախագծերի համար: Թեմաները կարող են լինել ՝ բալետից մինչեւ Բանգլադեշի հետ առեւտրի խթանումը, ծրագրավորումից մինչեւ հայաստանաբնակ մորեխների սեռական կյանքի ուսումնասիրությունը։ Մենակ թե օգտակար գործ լինի։ Նախագծերը կարող են լինել ծուռ եւ խելառոտ, բայց պարտադիր՝ իրատեսական»։

Առաջին դրամաշնորհը տրվելու է հոկտեմբերի 7-ին: Հայտերի տրամադրման վերջնաժամկետը տվյալ ամսվա վերջին օրն է, իսկ որոշումները կայացվում են մինչև հաջորդ ամսվա 7-ը:

Կայքի հասցե` http://www.awesomefoundation.org/en/chapters/yerevan

Դիմումի ձև` http://www.awesomefoundation.org/submissions/new?chapter=yerevan

Էլ. փոստ` [email protected]

Հոգաբարձուներ` Սամվել Մարտիրոսյան, Ալբերտ Պողոսյան, Նուրե Աբրահամյան, Արսեն Առուստամյան, Հայկ Ասրիյանց, Վահան Բալասանյան, Վահե Բալուլյան, Մելանյա Բարսեղյան, Նարբե Բեդրոսյան, Ալեքսեյ Չալաբյան, Խաչիկ Գևորգյան, Լիլիթ Գևորգյան, Միքայել Ղազարյան, Վաձ Ղազարյան, Սեդա Գիգորյան, Հովհաննես Գրիգորյան, Աննա Գրիգորյան, Արի Հաճեան, Վազգեն Հակոբջանյան, Վարդան Հովհաննիսյան, Նանա Հովհաննիսյան, Վահե Հովհաննիսյան, Լուսինե  Կասարջյան, Նարեկ Կոստանյան, Մադլեն Մինասյան, Մեսրոպ Մինասյան, Արամ Մխիթարյան, Սեդրակ Մկրտչյան, Դիանա Նաղդալյան, Րաֆֆի Նիզիբլյան, Արթուր Պապյան, Սարհատ Պետրոսյան, Հարություն Պետրոսյան, Սամվել Սահակյան, Միհրան Սահակյան, Սերգեյ Սարգսյան, Նազարեթ Սեֆերյան, Արտյոմ Շամցյան, Դավիթ Սիրադեղյան, Գողամ Վարդանյան: