Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են
27/06/2018 22:50

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ թերությունները վերացվել են:

«SQL Injection-ի միջոցով հաքերներին հաջողվել է բազայում կատարել փոփոխություն, որի հետևանքով էլ հնարավոր է դարձել կայքի վեցերորդական մակարդակի հղմամբ էջում այլ նկար ցուցադրել։ Առկա բոլոր թերությունները վերացվել են, բարձրացվել է անվտանգության ապահովումը»,-գրել է նա:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ավելի վաղ տեղեկացրել էր ադրբեջանական հարձակման մասին՝ նշելով, որ հակառակորդի կիբեր բանակին հաջողվել է ներխուժել նաև կառավարական մարմինների ներքին փաստաթղթաշրջանառության «Մալբերի» համակարգ: Նա հավելել է, որ այն արտաքինից լուրջ հարձակում չէ և հույս հայտնել, որ նրանց չի հաջողվել ներքին շրջանառվող փաստաթղթերին հասանելիություն ունենալ: