248
2496
Web
Ավելի արագ Facebook Հայաստանում

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ծառայությունների որակի լավացման ուղղությամբ։

«Ucom ընկերության բաժանորդները, վստահ ենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում նկատել են Facebook սոցիալական ռեսուրսի աշխատանքի լուրջ արագացում: Ես ինքս այդ կայքի օգտատերերից եմ և լավ պատկերացնում եմ մեր բաժանորդների սպասումներն առցանց հաղորդակցության հարթակներից: Ucom-ի ռազմավարությունից բխող այս բաժանորդամետ քայլն ակնհայտորեն չի կարող չգոհացնել», - նշում է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Շտեմարանը հնարավորություն է տալիս սպասարկելու օգտատերերի կողմից դեպի Facebook-ի ցանց ուղարկվող հարցումները անհամեմատ արագ և անխափան կերպով։ Միևնույն ժամանակ, բեռնաթափելով ընկերության միջազգային կապուղիները, Facebook-ի շտեմարանը հնարավորություն է տալիս լավացնելու նաև մյուս ծառայությունների որակը և մատչելիությունը։ Շտեմարանում պահպանվում է ցանցի օգտատերերի կողմից ամենահաճախ պահանջվող բովանդակությունը, որն անմիջապես է տրամադրվում՝ առանց արտասահմանում գտնվող ռեսուրսի սերվերներից ներբեռնելու անհրաժեշտության։ Սրա շնորհիվ անհամեմատ արագացել է ռեսուրսի աշխատանքը և հուսալիությունը։

«Շտեմարանի տեղադրումը հատկապես Ucom ընկերության տվյալների կենտրոնում պայմանավորված է Ucom ընկերության բաժանորդների կողմից ռեսուրսի մեծ պահանջարկով, ընկերության ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային կապուղիների էֆֆեկտիվությամբ և ճյուղավորված ցանցով», - նշում է Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Ucom-ի տվյալների կենտրոնում գործում են նաև այնպիսի հանրահայտ ընկերությունների շտեմարաններ, ինչպիսիք են Google-ը, Akamai-ն և Cloudflare-ը։

Կարճ հասցե: geek.am/u/5555.html
Facebook Social Telecom Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2757 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայաստանցիները հիմնականում նախընտրում են Samsung, Apple և Xiaomi-ի սմարթֆոնները

Ինտերնետային վիճակագրության statcounter հարթակը հրապարակել է 2018թ. դեկտեմբեր ամսի ցուցանիշները։ Հրապարակված ցուցանիշների համաձայն 2018թ. վերջի դրությամբ Հայաստանում օգտագործվող սմարթֆոնների 30.63%-ը բաժին է ընկնում հարավկորեական Samsung-ին, ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։ Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS