Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ExpressVPN. որակյալ և ապահով ընտրություն
30/05/2017 20:39

ExpressVPN. որակյալ և ապահով ընտրություն

Մենք ապրում ենք ինտերնետի սահմանափակումների ժամանակաշրջանում, երբ օրեցօր խստացվում է ինտերնետի նկատմամբ վերահսկողությունը։ Սահմանափակումների հետ մեկտեղ չի նվազում հաքերների ակտիվությունը, որոնք զանազան չարամիտ ծրագրերի միջոցով փարձում են խաթարել մեր անվտանգությունը։ Օգտատերերին նաև սահմանափակում է ինտերնետային նախագծերի տարածաշրջանային քաղաքականությունը, ինչ հետևանքով շատերին անհասանելի են այլ երկրների համար նախատեսված հարթակները։

Վերոնշյալ խնդիրների ժամանակ էլ օգնության է հասնում ExpressVPN հարթակը, որը հնարավորություն է տալիս օգտվել առանց սահմանափակումների, որակյալ և անվտանգ ինտերնետից։

ExpressVPN-ը տրամադրում է գաղտնագրված և արագ VPN երթուղիներ աշխարհի մոտ 100 երկրում՝ ավելի քան 145 սերվերների միջոցով։

ExpressVPN-ը հնարավորություն է տալիս շրջանցելու ինտերնետային հարթակների տարածաշրջանային կամ տեղակայման արգելները՝ լինեն դրանք մեր անհաջող հարևանների պետական մարմինների կայքերը, թե համաշխարհային առաջատար մեդիա և ինտերնետային հարթակները, սոցիալական ցանցերը և այլն՝ Hulu, HBO, Kodi, Netflix, PlayStation Vue, Showtime, Sky Go, Skype,Sling, Wikipedia, Youtube, Zattoo, Snapchat, Spotify, Tinder, Twitter.

ExpressVPN-ը հնարավորություն է տալիս նաև հասանելի դարձնել տարբեր երկրների առևտրի հարթակներ, սույն գործառույթը թույլ է տալիս խնայել գումար և ունենալ ավելի լայն ընտրություն։

ExpressVPN-ի գաղտնագրված երթուղիները բացառում են ձեր անձնական տվյալների կամ այլ տեղեկատվության արտահոսք։ Գաղտնագրման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս անվտանգ կերպով օգտվել Wi-Fi-ի հասարակական օգտագործման կետերից։

ExpressVPN-ը հասանելի է iOS, Android, Windows, Mac, Linux և Blackberry սարքավորումների համար։ ExpressVPN-ը կարող է աշխատել անգամ ձեր Wi-Fi երթուղիչի հետ։

ExpressVPN-ը մի շարք կազամկերպությունների կողմից ճանաչվել է 2017թ.-ի լավագույն VPN հարթակ՝ հղում 1, հղում 2, հղում 3։

Այսպիսով, ExpressVPN-ը հնարավորություն է տալիս գաղտնի պահելու ձեր տվյալները, տեղեկատվական հոսքերը, IP-ն և տեղակայումը՝ հնարավություն տալով օգտվել առանց սահմանափակումների ինտերնետից։

ExpressVPN-ը կարելի է ձեռք բերել հետևյալ պայմաններով. 1 ամիս – $ 12.95 ամսական, 12 ամիս – $ 8.32 ամսական, 6 ամիս – $ 9.99 ամսական։

Ձեռք բերելով ExpressVPN-ը դուք ստանում եք.

– Անսահմանափակ տրաֆիկ,

– Անսահմանափակ միացումներ,

– Անսահմանափակ արագություն,

– Ժամանակի 99.9% աշխատող հարթակ,

– Հզորագույն գաղտնագրում

– Սերվերներ մոտ 100 երկրում և այլն