Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Instagram-ում նկար հրապարակելու համար այլևս հավելված հարկարվոր չէ
12/05/2017 09:37

Instagram-ում նկար հրապարակելու համար այլևս հավելված հարկարվոր չէ

Հայտնի է, որ աշխարհի խոշորագույն լուսանկարչական սոցիալական ցանց Instagram-ի գործառույթներն ամբողջապես հասանելի են միայն iOS և Android հավելվածների միջոցով։ Instagram-ի կայքը և մոբայլ կայքը ունեն սահմանափակ գործառույթներ, մասնավորապես բացակայում է լուսանկար հրապարակելու գործառույթը։

Instagram-ի մոբայլ կայքի վերջին թարմացումն օգտատերերին լուսանկարներ հրապարակելու հնարավորություն է տվել։ Միևնույն ժամանակ տեսանյութերի հրապարակումը դեռևս մնում է հավելվածների մենաշնորհի ներքո։

Հետաքրքրական է, որ լուսանկարների հրապարակման գործառույթը չի գործարկվել Instagram-ի կայքում (desktop), հավանաբար Instagram-ի ղեկավարության կողմից համակարգը շարունակվում է առաջին հերթին դիտարկվել որպես մոբայլ հարթակ։

Հիշեցնենք, որ Instagram-ը պատկանում է Facebook-ին, վերջերս սոցիալական ցանցի օգտատերերի քանակն անցել է 700 միլիոնի շեմը։