Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Աշխարհում գրանցված է 311.5 մլն դոմեն
26/01/2016 23:29

Աշխարհում գրանցված է 311.5 մլն դոմեն

CENTR ասոցիացիան, որը միավորում է եվրոպական ազգային դոմենային ռեգիստրատորներին, հրապարակել է որոշ վիճակագրական տվյալների դոմենների ոլորտի վերաբերյալ։

Այսպիսով, 2015թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխարհում գրանցված դոմենների թիվը կազմում է 311.5 մլն, որոնցից 158.7 մլն կազմում են այսպես կոչված «հին» դոմենները, դրանց մեջ իրենց հերթին առաջատար է ․COM դոմենային գոտին։ Ազգային դոմենների թիվը 140.1 մլն է, իսկ «նոր» դոմենների թիվը 10.9 մլն։

2015թ․-ի չորրորդ եռամսյակում ամենամեծ աճ արձանագրած Եվրոպական ազգային դոմենային գոտիները հետևյալն են․ 1. Էստոնիա ․ЕЕ +21%, 2. Չերնոգորիա .ME +19% և երրորդ հորիզոնական՝ Հայաստան .AM +18%։

«Հին» դոմենային գոտիներից ․COM-ն աճել է 3.2%-ով, իսկ .BIZ-ը՝ 11.1%։ Մենամեծ աճ են արձանագրել ․XYZ և ․TOP դոմենային գոտիները՝ 77%, իսկ ․WIN դոմենային գոտում աճը կազմել է 355%։