Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Google.com-ը 18 տարեկան է
15/09/2015 20:00

Google.com-ը 18 տարեկան է

1997թ.-ի սեպտեմբերի 15-ին գրանցվել է google.com դոմենը, որի հետ կապված մի անչափ հետաքրքիր պատմություն կա:

Google-ի հիմնադիրներն իրենց դոմենի անվան համար ընտրում են googol անվանումը, որը նշանակում է հարյուր զրո պարունակող թիվ: Անվան նման ընտրությունը կապ ունի այն բանի հետ, որ ընկերության որոնողական նախագիծը պետք է աշխատեր տվյալների ահռելի քանակի հետ:

Դոմենի գրանցման ժամանակ, երբ ցանկանում են ստուգել googol.com-ի առկայությունը, ընկերության աշխատակից Շոն Անդերսոնը սխալմամբ տպում է google անվանումը, որն էլ շատ է հավանում Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը: