Web

Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Apple-ը ցանկանում է գնել Nokia-յի HERE Maps համակարգը
23/04/2015 14:26

Apple-ը ցանկանում է գնել Nokia-յի HERE Maps համակարգը

Bloomberg-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն Nokia-յի կողմից Alcatel-Lucent-ի կլանումից հետո ֆիննական կորպորացիան կվաճառի HERE Maps համակարգը: Նշվում է, որ համակարգով հետաքրքրված է Apple կորպորացիան, որն այդպես էլ չկարողացավ սեփական բարձր որակի տեղորոշման կամ քարտեզագրական ծառայություն ստեղծել:

HERE-ի համար ֆիննական ընկերությունը ցանկանում է ստանալ 3 մլրդ դոլար: Apple-ից բացի համակարգով հետաքրքրված են Facebook, Baidu, Sirius XM, Amazon, Alibaba ընկերությունները և մի քանի ավտոկոնցեռն: Չնայած համառ լուրերին այն մասին, որ Nokia-ն ցանկանում է վերադառնալ սմարթֆոնների շուկա և սեփական քարտեզագրական համակարգը չէր խանգարի ընկերությանը, մասնագետները նշում են, որ HERE-ի վաճառքը հնարավոր է, քանի որ Nokia-ն կարող է մրցակիցների նման օգտվել Google Maps համակարգից: