360Stories ստարտափը ստեղծվել է 2013 թվականին: Այն զարգացնելով վիրտուալ իրականության (VR) տեղեկատվական հարթակը՝ նույն թվականին թողարկեց իր հավելվածը iOS-ում: Ոլորտի մասնագետները բարձր են գնահատում են այս քայլը VR տեղեկատվական արդյունաբերությունում:
360 Stories` սոցիալական տուրիստական հարթակ է վիրտուալ պատմությունների համար, որը թույլ է տալիս VR տեխնոլոգիայի միջոցով տեսնել աշխարհը: Հավելվածը դեռևս աշխատում է միայն Հայաստանի տարածաշրջանի շրջանականերում:
Ներբեռնելով 360 Stories հավելվածը և օգտագործելով Google Cardboard-ը, զբոսաշրջիկները և, նույնիսկ հետազոտողները կարող են հեռակա կարգով ուսումնասիրել Հայաստանի պատմական և մշակութային կոթողները, լանդշաֆտները, գրավիչ խոհանոցը և ճարտարապետությունը: Օգտատերերը օգտագործելով 360 Stories հավելվածը կկարողանան ստեղծել իրենց սեփական պատմությունները VR միջավայրում:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 360 Stories նախաձեռնության հիմնադիրները հաղթեցին մրցույթում և փոխանակեցին իրենց հասանելիք երկու սմարթֆոնները տեսախցիկի հետ: Դրանից հետո նրանք սկսվեցին իրենց շրջագայությունները և նկարահանումները նոր սարքավորումով: Նրանց նպատակը դարձավ հայրենի երկրի մասին գրավիչ պատմությունների հավաքագրումը VR միջավայրում: Որոշ ժամանակ անց այս նախագիծը զարգացավ և դարձավ հարթակ՝ VR միջավայրում առաջին քայլերն անելու համար:
Հաշվի առնելով այն, որ վիրտուալ իրականության աշխարհը շարունակում է ընդլայնվել և զարգանալ՝ 360 Stories-ի հիմնադիրները հետագա մեծ հաջողոթյունների վերաբերյալ մեծ հույսեր են տածում այս հավելվածի հետագա մեծ հաջողությունների վերաբերյալ: Ներկա պահին VR միջավայրի սահմաններն ու բազմազանությունը մեծանում է և VR Jam-ի նման իրադարձությունները ապացուցում են այն, որ տեխնոլոգիական արդյունաբերությունը համատեղում է իր բոլոր խելացի մտքերը՝ հետագայում զարգացնելու վիրտուալ իրականության կողմից ներկայացվող հնարավորությունները:
360 Stories համահիմնադիր Ալբերտ Պողոսյանը նշել է, որ իրենց նպատակն է VR ոլորտում ստեղծել ստեղծագործ տեղեկատվական պոտենցիալ և ապահովել մարդկանց նոր աշխարհընկալման հնարավորություններ: Հաջորդ քաղաքը, որը կընգրկվի 360 Stories-ում ՝ կլինի Ամստերդամը:
360 Stories տարածքաշրջանի վրա հիմնված ՝ այցելուների, ճանապարհորդների և տեղական բիզնեսի համար վիրտուալ տեղեկատվական հարթակ է: Պատմեք վիրտուալ իրականության ձեր պատմությունը: Իմացեք բոլոր հնարավորությունների մասին՝ այցելելով www.360stories.am կայքը:
Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…
Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…
Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…
Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…
Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…