Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը գործարկել է Messenger.com կայքը
09/04/2015 11:05

Facebook-ը գործարկել է Messenger.com կայքը

Սմարթֆոնների օգտատերերը տեղյակ են, որ Facebook-ի գործառույթներից լիարժեք օգտվելու համար պետք է ներբեռնել երկու հավելված՝ Facebook և Facebook Messenger: Ինչ-ինչ պատճառներից ելնելով` Facebook-ը մոբայլ համակարգերում առանձնացրել է սոցիալական և հաղորդակցման հարթակները:

Ժամեր առաջ Facebook-ը գործարկել է Messenger.com կայքը, որի միջոցով կարելի է օգտվել միայն սոցիալական ցանցի հաղորդակցման հարթակից: Այսպիսով կարելի է պնդել, որ Facebook-ը համակարգիչների համար ևս ընտրեց սոցիալական և հաղորդակցման հարթակների տարաբաժանման քաղաքականությունը: Պետք է նշել, որ Facebook messenger մոդուլը դեռևս առկա է Facebook-ի կայքում և դեռևս հայտնի չէ, արդյոք Facebook-ը պատրաստվում է հեռացնել այն կայքից: