Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Երևանում մեկնարկեց 5-րդ ArmNet-ը
12/03/2015 18:37

Երևանում մեկնարկեց 5-րդ ArmNet-ը

Այսօր Orange-ը, Maeutica բրենդինգային գործակալությունը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն  հայտարարեցին հինգերորդ «ArmNet » տարեկան նախագծի մեկնարկը: «ArmNet 2015» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա վեբկայքերի և բջջային հավելվածների համահայկական «ArmNet Awards 2015»մրցանակաբաշխությունը, որը կոչված է գնահատելու ոլորտի տարվա ձեռքբերումներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, բջջային տեխնոլոգիաների զարգացումները, բացի այդ կանցկացվեն  համացանցին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված համաժողով ու մի շարք սեմինարներ, որոնց մասնակից կդառնան այս ոլորտում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող  կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«2010 թվականին Orange-ն այս նախագծի համահիմնադիրներից է եղել, և ուրախ ենք արդեն հինգերորդ տարին շարունակ աջակցել ArmNet-ին: Այս տարիների ընթացքում ArmNet-ն իրոք դարձել է ավանդական՝ նշանակալիորեն նպաստելով հայկական ինտերնետ բովանդակության զարգացմանը: Այս 5 տարիների ընթացքում հայկական ինտերնետն ու բջջային հավելվածների ոլորտը կտրուկ զարգացում են ապրել. այսպես 2010 թվականին Հայաստանում տնային տնտեսությունների ընդամենը 29%-ն էր օգտվում լայնաշերտ ինտերնետից, 2014 թվականի վերջին այդ թիվը հասել է 75%-ի: Այժմ մեր հեռախոսասարքերի վաճառքի 86%-ը կազմում են սմարթֆոնները, այնինչ 2010 թվականին այդ ցուցանիշն ընդամենը 3% էր: Մեծ առաջընթաց է նկատվել նաև հայալեզու բովանդակության ստեղծման և որակի առումով», – ասաց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

«ArmNet Awards 2015» մրցույթի մասնակիցները կմրցեն  «Նորարարություն», «Լավագույն բովանդակություն», «Դիզայն և հարմարավետություն» և «Հասարակական ազդեցություն» անվանակարգերում, կտրամադրվեն գլխավոր մրցանակներ Լավագույն բջջային հավելվածի և Լավագույն վեբկայքի համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել մինչև մարտի 26-ը, ժամը 18:00: Մրցույթին մասնակցության և գրանցման մանրամասները հասանելի են www.armnet.am կայքում:  

«Բջջային հավելվածներն ու ծրագրերը փոխել են մեր աշխարհը, այսօր հազիվ թե հնարավոր է պատկերացնել ժամանակակից ինտերնետ օգտատերի առանց Ինտերնետին միացած սմարթֆոնի:  Հատկապես անհրաժեշտ է նշել որ մեր վեբկայքեր և բջջային հավելվածներ մշակողները ստեղծում են մրցունակ փաթեթներ, այսպիսով նպաստելով ոլորտի զարգացմանը:  Այս տարի Ինտերնետ Հանրությունը սկսելու է գրանցել մեսրոպատառ «.հայ» վերջավորությամբ դոմենային անուններ, ինչը նույնպես վկայում է ոլորտի զարգացման մասին:  Ցանկանում եմ ArmNet մրցույթի  բոլոր մասնակիցներին հաջողություն՝ անկախ մրցույթի արդյունքներից, սա փորձ է, որ թույլ կտա իրենց ուժերն ավելի լավ գնահատել և ձգտել նոր հաջողությունների»,- նշեց Ինտերնտ Հանրություն ՀԿ փոխնախագահ  Գրիգոր Սաղյանը:

«ArmNet Awards 2015» մրցույթի ժյուրին կուսումնասիրի և կգնահատի բոլոր առաջադրված նախագծերը՝ մարտի 30-ին հրապարակելով յուրաքանչյուր անվանակարգում հավակնորդների անունները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 4-ին կայանալիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

Այս տարի ArmNet 2015 միջոցառումների մասը կազմող համաժողովը կկրի «2015 ինտերնետի և բջջային հավելվածների միտումները» խորագիրը: Համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի մասնագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,այդ թվում՝ MediaRu ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Նոսովին, Pediatr 24/7 բջջային հավելվածի ղեկավար Դենիս Յուդչցին, ինչպես նաև FrooZoo և Getmyway նախագծերի ներկայացուցիչներին: