Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

TravelByDrone. Վիրտուալ ճանապարհորդություն դեպի աշխարհի ցանկացած երկիր
05/02/2015 12:09

TravelByDrone. Վիրտուալ ճանապարհորդություն դեպի աշխարհի ցանկացած երկիր

Ներկայացնում ենք TravelByDrone ծառայությունը՝ հագեցած հազարավոր տեսանյութերով, որոնք նկարահանվել են դրոնների միջոցով: Հոլովակները հնարավորություն են տալիս վիրտուալ ճանապարհորդություն իրականացնել դեպի աշխարհի ցանկացած երկիր՝ Իսլանդիա, Բրազիլիա, ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա և մի շարք այլ երկրներ: Կայքում կարող եք գտնել նաև մեր մայրաքաղաքին՝ Երևանին նվիրված տեսահոլովակ: 

Ծառայությունը գործարկվել է 2014 թվականին Յան Հիրսեմենցելի կողմից, ով ազգությամբ շվեյցարացի է: Կայքի աշխատանքի հիմքում ընկած են YouTube-ն ու իհարկե Google-ի քարտեզները: 

Բավական է քարտեզի վրա ընտրել որևէ երկիր, այնուհետև սեղմել քաղաքներից մեկի վրա և կարող եք վայելել այդ տարածաշրջանի աննկարագրելի գեղեցիկ տեսարանները: 

Վիրտուալ ճանապարհորդություն իրականացնելու համար առաջարկում ենք այցելել travelbydrone.com կայքը, իսկ ստորև ներկայացնում ենք դրոնի միջոցով նկարահանված՝ Երևանին նվիրված տեսահոլովակը: