Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Գործարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքը
02/02/2015 13:45

Գործարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքը

Օրերս տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական վեբ կայքի շնորհանդեսը: Այն գործելու է armeniangenocide100.org հասցեում և հասանելի է լինելու հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով: 

Նախագծի հեղինակ Հարություն Բերբերյանի խոսքերով՝ կայքում կարելի է գտնել Հայոց ցեղասպանությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն՝ գրքեր, լուսանկարներ, միջազգային հոդվածներ և այլ նյութեր: 

Կայքը բաղկացած է հինգ բաժնից՝ «Ցեղասպանություն», «Ճանաչում», «Պատմիր Քո Պատմությունը», «Նորություններ» և «Գրադարան»: Թվարկված բաժիններից երրորդը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են և պատրաստ են պատմել տարներ առաջ տեղի ունեցած ոճրագործության ականատես դարձած իրենց նախնիների պատմությունը: 

Ինչպես նշել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, նորաստեղծ կայքը դառնալու է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետագա գործունեության մանրամասներին վերաբերող տեղեկատվության գլխավոր աղբյուրը: