Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Imgur-ը GIF նկարներ ստեղծելու համար նախատեսված գործիք է թողարկել
30/01/2015 12:12

Imgur-ը GIF նկարներ ստեղծելու համար նախատեսված գործիք է թողարկել

Imgur ֆոտոհոսթինգը GIF անիմացիոն նկարներ ստեղծելու համար նախատեսված վեբ-գործիք է գործարկել:

Նման պատկերներ ստանալու համար անհրաժեշտ է Video to GIF-ում տեղադրել տեսանյութի հղումն ու նշել անհրաժեշտ հատվածը, որի տևողությունը չպետք է գերազանցի 15 վայրկյանը: Բարձր թույլատրություն ունեցող տեսանյութերի դեպքում GIF պատերներ ստանալու համար կարող է մի քանի րոպե ժամանակ պահանջվել: Արդյունքում ստացված պատկերները ներկայացվում են GIVF ֆորմատով, որի HTML կոդը կարելի է տեղադրել ցանկացած կայքում, որտեղ թույլատրված է հրապարակումների կոդի խմբագրությունը: Imgur-ի հավաստմամբ՝ գործիքն աշխատում է մի շարք հանրահայտ վիդեոկայքերից ներբեռնված տեսանյութերի հետ: 

GIFV ֆորմատը ստեղծվել է Imgur վիդեոհոսթինգի կողմից: Այն շատ ավելի արագ է ներբեռնվում և շատ ավելի է քիչ է «կշռում», քան GIF ֆորմատի հասարակ նկարները: