Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը լրահոսից հեռացնելու է կեղծ տեղեկատվություն պարունակող հրապարակումները
21/01/2015 13:16

Facebook-ը լրահոսից հեռացնելու է կեղծ տեղեկատվություն պարունակող հրապարակումները

Facebook սոցիալական ցանցը լրահոսում նորությունների հրապարակման նոր ալգորիթմ է մշակել, որն օգտատերերին հնարավորություն կտա նշել և առանձնացնել բոլոր այն գրառումները, որոնք կեղծ տեղեկատվություն են պարունակում: 

Նմանատիպ հրապարակումների դեմ բողոքելու համար բավական է մենյուից ընրել «Report post» հրահանգը: Մեծ քանակությամբ բողոքներ գրանցելու դեպքում այն նշվում է հետևյալ արտահայտորթյամբ՝ «Many people on Facebook have reported that this story contains false information» («Facebook-ի օգտատերերից շատերը տեղեկացնում են, որ սույն հրապարակումը կեղծ տեղեկատվություն է պարունակում»): Արդյունքում նման գրառումները պարզապես հեռացվում են սոցցանցի կոմից:

Այն մասին, թե երբ է նոր մշակված ալգորիթմը գործարկվելու, մանրամասներ առայժմ չկան: