Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը հրապարակել է կորպորատիվ սոցիալական ցանցի առաջին սքրինշոթը
15/01/2015 12:22

Facebook-ը հրապարակել է կորպորատիվ սոցիալական ցանցի առաջին սքրինշոթը

Facebook-ը գործարկել է գործարարների համար նախատեսված Facebook at Work կայքի փորձնական տարբերակն ու սոցցանցի առաջին սքրինշոթը: 

Ինչպես պարզաբանել են Facebook-ի աշխատակիցները, տվյալ պահին նոր ծառայությունից կարող են օգտվել միայն Facebook-ի գործընկեր հանդիսացող սահմանափակ թվով ընկերություններ: Վերջիններս հնարավորություն են ստացել օգտվելու կայքի նոր տարբերակից, ինչպես նաև Work հավելվածից, որը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS սարքերի համար:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցի կորպորատիվ տարբերակն իր խմբերով ու լրահոսով նման է լինելու ներկայում գոյություն ունեցող Facebook սոցիալական ցանցին, իսկ տարբերությունը կայանալու է նրանում, որ Facebook at Work-ում բացակայելու են տարբեր երեկույթների ժամանակ արված լուսանկարները, քաղաքականության վերաբերյալ քննարկումներն ու տեսանյութերը: Այս ամենն օգտատերերը կկարողանան հրապարակել միայն աշխատանքյին հարթակի սահմաններից դուրս: