Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Microsoft-ը Windows 10-ին զուգահեռ նոր բրաուզեր է թողարկելու
30/12/2014 12:27

Microsoft-ը Windows 10-ին զուգահեռ նոր բրաուզեր է թողարկելու

Microsoft ընկերությունն աշխատում է նոր՝ Spartan կոդային անունով բրաուզերի վրա: Այն զգալիորեն տարբերվելու է Internet Explorer-ից և թողարկվելու է 2015 թվականին՝ Windows 10 օպերացիոն համակարգին զուգահեռ:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Microsoft-ի նոր բրաուզերը նմանվելու է Chrome-ին և Firefox-ին: Հնարավոր է, որ Windows 10 օպերացիոն համակարգի որոշ նորարարությունների հետ Spartan-ը ևս ներկայացվի հունվարի 21-ին կայանալիք կոնֆերանսի շրջանակներում: Ինչպես և Internet Explorer 11-ը, Microsoft-Ի նոր բրաուզերը նույնպես հասանելի է լինելու Windows 10-ի վեբ տարբերակներում և Windows Phone բջջային հարթակում:  

Նշենք, որ ավելի վաղ Internet Explorer-ի մշակողները հայտնել էին, որ նոր անունով բրաուզեր թողարկելու առաջնային նպատակը կայանում է օգտատերերի ուշադրությունը գրավելու մեջ: